Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարգելի ղարաբաղցինե՛ր, թասիբ ունեցեք, լքեք Երեւանը, գնացեք Ղարաբաղ». Գայանե Գասպարյան. (Տեսանյութ)

Օգոստոս 26,2016 22:30

Ազատության հրապարակում մեկնարկել է ի պաշտպանություն «Սասնա ծռերի» հանրահավաքը:

Քաղաքացի Գայանե Գասպարյանի ելույթը թեժ բանավեճ առաջացրեց:

Նա նախ կոչ արեց քաղաքացիներին՝ մի բաժակ սուրճը չփոխեք ապագայի հետ, ապա ասաց՝ «Սասնա ծռերի» ամբողջ պայքարը մահու ու կյանքի պայքար էր. «Մեր ազգի պայքարն էր, կեցցեն տղաները, որոնք առաջինը դուրս եկան պայքարի:

Սասնա ծռերը ցանկություն չունեն վիրավորվել, նրանք չեն խորշում նեղությունից, այլ խորշում են անտարբերությունից, որը կոտրում է նրանց նպատակները…

Այսօր անհայտ ձեւով լսվեց, որ ամեն շաբաթ ուրբաթ օրերին պետք է հավաքվենք, ես ամեն օր եմ այստեղ լինելու, սա էքսկուրսիա չէ, որ շաբաթը մեկ անգամ լինի: Ես պնդում եմ՝ ամեն օր: Այսօր ոչ մեկիս համար գաղտնիք չէ՝ ամեն օր կրկնվող հայտարարությունը՝ սահմանագծում հրադադարի խախտումներ կան, դա նշանակում է, որ մեր սահմանը մեծ վտանգի տակ է… Չունենք զենք եւ հարցը դեռ մնում է՝ որտեղ է մեկ միլիարդ դոլարի զենքը, ամեն օր Գյումրիից ու տարբեր տեղերից հարյուրավոր մարդիկ հուսալքված լքում են հայրենիքը:

Տնտեսական, սոցիալական, քաղաքական արհավիրքի առջեւ է ժողովուրդը կանգնած, իսկ կառավարությունը գնացել է արձակուրդ՝ ինչ սրտով է գնացել ու բարոյական որ իրավունքով է գնացել հանգստանալու, երբ հարյուրավոր աղքատներ չեն կարողանում հանգստանալ:

Հարգելի ղարաբաղցինե՛ր, թասիբ ունեցեք, լքեք Երեւանը, գնացեք Ղարաբաղ, գնացեք, պահեք ձեր երկիրը, մեր տասը հազարավոր երիտասարդներ իրենց կյանքը դրեցին Ղարաբաղի համար»:

Հավաքվածների սրտով չէր կնոջ այս ելույթը, քաղաքացիները սկսեցին գոռալ «Սասնա ծռեր» ու սկսվեց վիճաբանություն, նույնիսկ միկրոֆոնն անջատեցին, կինն էլ բողոքեց՝ միացրեք միկրոֆոնը. «Ում ձեռք չի տալիս իմ ելույթը»:

Մի այլ կին էլ բորբոքվեց՝ «ղարաբաղցի չկա, լեննականցի չկա, մի հայ ժողովուրդ կա»:

Ղարաբաղցիներին Ղարաբաղ ուղարկելու կոչ անող կնոջը նաեւ մեղադրեցին սադրելու մեջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Քրիստինե says:

    Նմաններին,ովքեր համարձակվում են արցախցիներին Հայաստանցի կամ Երևանցի չհամարել մի տվեք խոսափող…հայի հողնա Արցախը ԱՐՑԱԽՑԻՆ ՀԱՅ Է…ՀայԱստանը Արցախիննա Արցախն էլ Հայաստանինը,իսկ Երևանը պատկանումա բոլոր հայերին…

  2. Նվեր says:

    Էս ապուշությունը մի հատ էլ տարածում եք, որ ի՞նչ անեք…

  3. Աբրահամյան says:

    Ղարաբաղը ամբողջ հայ ժաղավուրդինն է: Անընդունելի Ձեր Ղարաբաղ հասկացողությունը: Ղարաբաղը բոլորինս է ու չի կարելի միմյանցից բաժանել մեր ժաղովուրդին: Անթասիբ մարդու վարքագիծ է նման բան ասելը ու հայ ժաղավուրդին պառակտելը, որը թշնամիների ցանկությունն է:

  4. Ruben says:

    Հարգելի ղարաբաղցինե՛ր,
    թասիբ ունեցեք,
    լքեք Երեւանը,
    գնացեք Ղարաբաղ,
    գնացեք, պահեք ձեր երկիրը,
    մեր տասը հազարավոր երիտասարդներ իրենց կյանքը դրեցին Ղարաբաղի համար

  5. Աբո says:

    Արտահայտությունը կոպիտ է արված, բայց իրականում ոչ մի վատ բան ես չեմ լսել, եթե ասած լիներ «Ղարաբաղցիներ ինչ եք մնացել Ղարաբաղում՝ եկեք Երևան, գնացեք Ռուսաստան, ով հնարավորություն ունի Եվրոպա և ԱՄՆ» այդ դեպքում ես նույնպես կասեի որ նա դավաճան է և թշնամի:

  6. Chshmarit says:

    «Հարգելի» տիկին ոչ մի բան, դու ճշտից ու անկեղծությունից այնքան հեռու էս ինչքան հայը թուրքից… չի կարելի: Բոլորս էլ հայ ենք, Ղարաբաղը բոլորիս համար հայրենիք է, միգուցե Դուք պարսիկ էք կամ պարսիկի և քրդի խառնուրդ….Ձեր նմանների պատճառով ենք այս օրին…

  7. Chshmarit says:

    Հնարավոր է այս «Տիկին ոչ մի բանը» թուրքերի հակահետախուզական ծառայությունում է աշխատում…

  8. Armine G says:

    Ղարաբաղցիներից գոնե մի հոգի հագա՞վ «Ես Սասնա ծուռ եմ» շապիկ, դուրս եկա՞վ սատարելու Սասնա ծռերին:
    Ղարաբաղցիներից ոչ մի ակտիվություն չտեսանք բացի Վիտալի Բալսանյանի երկերեսանի դավաճանությունը:
    Ղարաբաղը ամբողջ հայ ժաղավուրդինն է, բայց Ղարաբաղցին ոտքի չի կանգնում միանալու Սասնա ծռերին:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031