Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ ունեցավ Եղիշե Պետրոսյանը, հայտնեց իր պատրաստակամությունը հանուն «Սասնա ծռերի» պայքարին. «Ձեր մեջ եմ ու ձեր կողքին: Մեր ազգին բախտ է վիճակվել, ունենալու մոլորակի երեսին բոլոր ժողովուրդների հետ ապրելու կուլտուրան, սա համարում եմ մեծ ուժ»:
Հետո բոլորին տոկունություն մաղթեց. «Մեր ընկերները վաղ թե ուշ ազատ կարձակվեն, կլինենք միասին, եթե հարյուր Վարդգես Գասպարի ու Սասուն պապի ունենաք, մեր դեմ խաղ չկա»:
Հետո անդրադարձավ ելույթին, թե ղարաբաղցիները պետք է գնան Ղարաբաղ. «Սփյուռք ունենք արաբական աշխարհում այլ երկրներում, նրանց ամբողջ ներուժը հնարավորություն է տալիս քայլեր անել դեպի զարգացում, դեպի կարգին երկիր, որի մասին երազում ենք, այն ամենը ինչ կխաթարի այդ միասնությունը, անթույլատրելի է, նրանք բոլորը մեր գլխին տեղ ունեն, նույն բախտին ենք արժանացել բոլորս, պետք է կարողանանք կերտել մեր Հայաստանը»:
Կարդացեք նաև
Հովսեփ Խուրշուդյանն էլ հիշեց, որ երբ տղերքով հավաքվում էին, միմյանց ասում էին՝ «դե նստիր, նստել միշտ կհասցնենք ու հասցրինք: Մի ուրիշ խոսք էլ կար, ասում էինք՝ ինչքան շուտ նստենք, էնքան շուտ դուրս կգանք, տարոսը բոլոր քաղբանտարկյալներին»:
Հետո ասաց՝ չպետք է վհատվել,որ հրապարակում մարդաշատ չեն.«Կարեւորը, որ շաբաթը մեկ անգամ հավաքվում ենք ու ձեւավորում օրակարգ:
Քանի այստեղ հավաքվում եք, քաղաքական տարբեր ուժեր մնալու են այն ծակերում, որտեղ մտել են, այն քաղաքական ուժերը, որոնք քննադատում են այս շարժումը, շարունակելու են մնալ լուսանցքում, իշխանությունները հաշվի են նստելու այս շարժման հետ… որովհետեւ հասկանում են՝ պայթունավտանգ վիճակ է ու չգիտեն՝ ինչ կլինի հետո»:
Հետո կարծիք հայտնեց՝ հոկտեմբերին հնարավոր է կառավարություն փոխվի, որ ժողովրդի սիրտը շահեն, հաշվի առնելով, որ առաջիկայում ընտրություններ են.
«Հայաստանը գլորել են Ադրբեջանի մակարդակին քաղբանտարկյալների առումով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ