Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Citibank-ի մոսկովյան մասնաճյուղը գրաված Պետրոսյանը հացադուլ է հայտարարել. «Ազատություն»

Օգոստոս 26,2016 21:55

Երկու օր առաջ Citibank-ի` Մոսկվայի կենտրոնում գտնվող մասնաճյուղը գրաված Արամ Պետրոսյանն այսօր ի նշան բողոքի հացադուլ է հայտարարել՝ հրաժարվելով նաև ջրից: Ավելի վաղ Մոսկվայի քննչական կոմիտեն 55-ամյա գործարարին մեղադրանք էր առաջադրել երկու և ավելի մարդկանց պատանդառելու համար, դատարանն էլ որոշել էր երկու ամսով կալանավորել նրան:

«Ես հանցագործ չեմ, մի՛ կալանավորեք ինձ», – դատարանում հայտարարել է Պետրոսյանը՝ պնդելով, թե տանը հիվանդ մայր ունի, որին միայնակ է խնամում:

Պետրոսյանի փաստաբանը ևս միջնորդել է նրա նկատմամբ տնային կալանք սահմանել՝ փաստելով՝ գործարարը ամբողջովին ընդունել է մեղքը, որևէ մեկին չի վնասել, բանկը գրավելիս էլ միանգամից ազատ է արձակել այնտեղ գտնվող 15 անձանցից 9-ին: Մեղադրողը, սակայն, կտրուկ դեմ է արտահայտվել՝ պնդելով, թե Պետրոսյանը առանձնապես ծանր հանցագործություն է կատարել ու խախտել է սահմանադրական կարգը:

«Դատարանի որոշումը՝ գործարարին մինչև հոկտեմբերի 24-ը ազատազրկելու վերաբերյալ, կայացվեց 30 րոպեում, ինչն աննախադեպ ցուցանիշ է ռուսական արդարադատության համար», – հաղորդում է Газета.Ru-ն:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031