Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը

Օգոստոս 26,2016 20:15

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:

Նախորդ նիստի արդյունքների ամփոփումից և տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ զեկուցումներից հետո խորհուրդն անցել է օրակարգային մյուս հարցերի քննարկմանը: Մասնավորապես, քննարկվել են պետական գնումների շրջանակում ՀՀ-ում արտադրված ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրմանը, Հարկային օրենսգրքի նախագծում ՓՄՁ-ներին առնչվող մի շարք դրույթներին, ՓՄՁ-ների ու առևտրի կենտրոնների միջև գնորդ-մատակարար շղթայում առկա խնդիրներին և առևտրի կենտրոններում հայկական ապրանքներին առաջնահերթություն տալուն վերաբերող հարցեր: Ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են մի շարք դիտողություններ և առաջարկություններ: Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբերի շրջանակում մանրակրկիտ ուսումնասիրել ու լրացուցիչ քննարկել վերոնշյալ հարցերը և արդյունքները ներկայացնել խորհրդին:

Որպես ՓՄՁ զարգացման խորհրդի նոր անդամ՝ հավանության է արժանացել «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության փոխնախագահ Սամսոն Գրիգորյանի թեկնածությունը: Հավանություն է տրվել նաև ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանին և Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովային առանց քվեարկելու իրավունքի ՓՄՁ զարգացման խորհրդի կազմում ընդգրկելու առաջարկությանը:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031