Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Հովհաննիսյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Օգոստոս 26,2016 19:07

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանի գործով բողոքը: Այս մասին լրագրողներին հայտնեց նրա պաշտպան Հովիկ Արսենյանը:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Դավիթ Հովհաննիսյանի խափանման միջոցն ընտրել էր 2-ամսյա կալանքը:

«Այսպես եմ հասկանում՝ եթե ժամը 17-ին են նշանակել նիստը, ե՞րբ պետք է հասցնի լսումներ կատարել եւ որոշում կայացնել: Սա արդեն գալիս է նախապես կանխակալ մտածելու, որ դատարանը մերժելու է: Եվ այդպես էլ եղավ. դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ հայտարարելով, որ 5-10 րոպեից որոշումը կկայացնի, բնական է, որ պետք է թողներ անփոփոխ՝ ընդ որում չբերելով որեւէ պատճառաբանությունը: Առավել եւս, վարույթ իրականացնող մարմինը չկարողացավ հակադարձել պաշտպանական կողմի բերված միջնորդությանը, բողոքին, հիմքերին: Նաեւ վերահսկող դատախազն էր մասնակցում եւ ինչ-որ դասական արտահայտություններ էր անում, որ բավարար հիմքեր են ձեռք բերվել, որպեսզի քրեական հետապնդում իրականացվեր եւ հիմնավոր կասկածներ կան Դավիթ Հովհանիսյանի կողմից կատարած հանցագործության վերաբերյալ, այն է զանգվածային անկարգություններին մասնակցելը»,- ասաց նա:

Հովիկ Արսենյանը նշեց, որ ոստիկանությունը հարկադրաբար փորձել է երթը դադարեցնել եւ օգտագործել է նռնակներ եւ երթը դադարեցվել է: Ըստ նրա, եթե այդ գործողությունների ընթացքում որեւէ քաղաքացի նրանց նկատմամբ գործողություն է կատարել, ապա դա պետք է որակել որպես դիմադրություն:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք պատրաստվում է որոշումը բողոքարկել, Հովիկ Արսենյանը պատասխանեց՝ անպայման. «Ես ոչ թե իմ պարտականությունն եմ կատարում, այլ ես համարում եմ ինձ Դավիթ Հովհաննիսյան, եւ  բոլորն են այդպիսին: Եվ պարտավոր են յուրաքանչյուր քայլ նպատակաուղղված դեպի  մարդու իրավունքների ապահովմանը եւ ազատությանը իրենց իրավունքներն օգտագործել, որպեսզի այդ նպատակին հասնենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031