Բելառուսում անցկացվող ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն – 2016» զորավարժությունների ժամանակ այդ երկրի, Ռուսաստանի և Հայաստանի ոստիկանության հատուկ նշանակության ուժերը վարժանք են անցկացրել՝ «անօրինական զինված խմբավորման կողմից զավթած շենքը գրոհով ազատագրելու և այնտեղ առկա պատանդներին ազատելու համար»:
ՀԱՊԿ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, բելառուսական «Օբուզ-Լեսնովսկի» զինավարժարանում օգոստոսի 23-27-ը ընթացող ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցում են նաև դաշինքի անդամ-երկրների ոստիկանությունների հատուկ նշանակության ուժերը՝ մոտ 800 հոգի, որոնք ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի բաղկացուցիչ մասն են կազմելու և որոնց նպատակն է «խաղաղության պահպանման գործողության ժամանակ օրինականության, կարգուկանոնի ապահովումը, մարդու իրավունքների պաշտպանությունը և պետական ինստիտուտների բնականոն աշխատանքի ապահովումը»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում