Օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ պաշտպանական բաժնի համակարգող Զուրաբ Բուրդուլիին:
Շնորհավորելով Զուրաբ Բուրդուլիին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` Դավիթ Տոնոյանը բարձր ու արդյունավետ է գնահատել ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությունը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ և հույս հայտնել, որ հետագայում այն որակական նոր մակարդակ կունենա:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ՊՆ և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև համագործակցության ընթացիկ խնդիրներն և օրակարգային հարցերը, ինչպես նաև երկու կառույցների միջև փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելուն միտված առաջիկա համատեղ ծրագրերը:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ