Երեկ՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, ժամանակավորապես Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 22-ամյա Արամ Ասատրյանը իր վարած Toyota մակնիշի 34 RՏ 659 համարանիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին, այնուհետև՝ ծառին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ասատրյանն ու նրա ուղևորուհին՝ Երևանի բնակիչ, 22-ամյա Աննա Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում