Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Արարատի մարզպետ. ՀՀ կառավարությունն ամեն տարի ավելացնում է հանրակրթական ոլորտի զարգացմանն ուղղված ֆինանսական ներդրումների ծավալը

Օգոստոս 26,2016 16:22

Օգոստոսի 25-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղի ունեցավ Արարատի մարզի ուսուցիչների օգոստոսյան ավանդական խորհրդակցությունը, որը վարում էր Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ և փոխտնօրեններ,ուսուցիչներ, համայնքների ղեկավարներ,մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ:

Խորհրդակցությանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը հանդես եկավ զեկուցումով և խոսեց 2015-16 ուսումնական տարում կրթության բնագավառում իրականացված աշխատանքների, նվաճումների և 2016-17 ուսումնական տարվա ծրագրերի, անելիքների մասին: Նա նշեց, որ նոր ուսումնական տարում նախնական տվյալներով մարզի հանրակրթական դպրոցներ կհաճախեն 33 030 երեխաներ, որից 3 922-ը՝ առաջին դասարան: Հասմիկ Գասպարյանն անդրադարձավ ՀՀ կառավարության կողմից հանրակրթական ոլորտում իրականացված բազմաթիվ ծրագրերին՝ հատկապես մատնանշելով ուսման որակի բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող պետական միջոցառումները, դպրոցաշինության աշխատանքները, ինչպես նաև դպրոցական սնունդ ծրագրին,որն իրականացվել է մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում:Խոսելով արձանագրված հաջողությունների մասին, նա առանձնացրեց նաև առկա խնդիրները և բացթողումները:

27261

ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն իր խոսքում անդրադարձավ դպրոցական ծրագրերի բեռնաթափման, 12-ամյա կրթական համակարգի բարեփոխումների, միասնական և ավարտական քննությունների կազմակերպման, ինչպես նաև բուհերում անվճար հիմունքներով ընդունելության կարգի փոփոխության, ներառական կրթության և այլ հիմնախնդիրների վերաբերյալ բարձրացված հարցերին:

Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհավորելով խորհրդակցության մասնակիցներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` ընդգծեց, որ մանկավարժների պարտքն է ապահովել ուսման բարձր որակը, նպաստել դպրոց-ծնող-համայնք կապի ամրապնդմանը, ինչը ևս կնպաստի ուսման որակի բարձրացմանը: Ռուբիկ Աբրահամյանն ավելացրեց, որ ՀՀ կառավարությունն ամեն տարի ավելացնում է հանրակրթական ոլորտի զարգացմանն ուղղված ֆինանսական ներդրումների ծավալը:

Մարզի ղեկավարը, եզրափակելով ելույթը, հաջողություն մաղթեց մանկավարժական կոլեկտիվներին, համոզմունք հայտնելով,որ մարզի մանկավարժները կանեն ամեն ինչ մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործը պատվով կատարելու համար:

 

Արարատի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031