Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՊԾ. խախտումներ են հայտնաբերվել «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի իրացման ցանցում

Օգոստոս 26,2016 16:08

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է անցկացրել «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող իրացման ցանցում:

Դիտարկման ընթացքում հայտնաբերվել են սննդամթերքի մակնշման խախտումներ, մասնավորապես՝ առանց տեղեկատվական թերթիկի չփաթեթավորված հաց, առանց մակնշման վերափաթեթավորված պանիրներ, կշռածրարված հալվա, շերտավոր խմոր, հավի փափկամիս, սառեցված հավեր, կշռածրարված լոռի և չանախ պանիրներ, կարագ, խաչապուրի, առանց հայերեն մակնշման «Ջերմուկ Գրուպ»-ի արտադրության ջերմուկ հանքային ջուր, «Էվրիկա Գրուպ»-ի հավի և տավարի կոտլետներ, «Ֆռանգուսոլ» հավի թևիկներ, «fiduccia», «Կատկիտ» և «Սադիա» սառեցված հավ, «Ավրորա» հավի քարաճիկ, կարագ «տուլչինկա», «Կինդեր Սյուրպրիզ» հավաքածու, «Շերիդան» և «Բաչի» կոնֆետներ, «Էկո Կաթ»-ի չանախ պանիր, երշիկ «Բարի Սամարացի», «Գրան Քենդի» և «Կրասնիյ Օկտյաբր» կոնֆետներ, թերի մակնշմամբ «Էվրիկա Գրուպ»-ի տավարի կոտլետ, «Իգիթ» ՍՊԸ-ի արտադրության չանախ պանիր, «Գրանդ Քենդի», «Մոկկո», «Roshen», «korivka», «Կրասնիյ Օկտյաբր», «Ալյոնկա», «Լինդ», «Բելիսիմո Կոնտի» ԿԳ-ով վաճառվող կոնֆետներ, «Գրոնա» և «Մանչո» թխվածքաբլիթներ, «Աֆտաբ» բուսական յուղ, «Վան Բուլանժե» շոկոլադով բուլկի, «Էվրիկա Գրուպ»-ի պելմեններ «ավանդական» և պիցայի խմոր, «Օտ մարտինա» չիպսեր, անընթեռնելի մակնշմամբ «Արամուս» հավի ձու, անհայտ ծագման ծխեցված ձուկ սկումբրիա, հումուս, փախլավա, հավի սառեցված մսի կտորներ, տավարի տոտեր, հավի ֆարշ ինչպես նաև պահպանման պայմանների խախտմամբ բուսական յուղ «Սանտա Աննա» և «Էվրիկա Գրուպ»-ի պիցայի խմոր:

ՍԱՊԾ տեսուչների կողմից, լաբորատոր փորձաքննության նպատակով, կատարվել է նաև «կորեական», «քամած մածուն սամիթով» և «ամառային սմբուկով» աղցանների նմուշառում, որոնք ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, սալմոնելա, լիֆտերիա, պրոտեուս դասի մանրէների, խմորասնկերի, բորբոսասունկերի անթույլատրելի քանակությամբ չեն համապատասխանել ՄՄ ՏԿ 021/2011-ով սահմանված պահանջներին:

Առաջնորդվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջներով (ժամկետանց սննդամթերքը համարվում է վտանգավոր և ենթակա է օգտահանման կամ ոչնչացման)` վերոնշյալ վտանգավոր սննդամթերքը ՍԱՊԾ տեսուչների կողմից անմիջապես հանվել է վաճառքից և տեղում ոչնչացվել:

«Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի տնօրինության կողմից ժամանակավորապես դադարեցվել է ընկերությանը պատկանող աղցանների արտադրամասի գործունեությունը: Այնտեղ կիրականացվեն ախտահանման աշխատանքներ, փորձարկման նմուշ կուղարկվի լաբորատոր փորձաքննության, որի արդյունքները կներկայացվեն Ծառայությանը:

 

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031