Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Կյուրեղյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Օգոստոս 26,2016 15:48

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Սերգեյ Կյուրեղյանի նկատմամբ նշանակված կալանքի դեմ բերված բողոքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Դատարանը մերժել է նաեւ գրավ կիրառելու միջնորդությունը:

«Սերգեյ Կյուրեղյանը դատարանում հայտարարությամբ հանդես եկավ: Նա, մասնավորապես հայտնեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը իրականությանը չի համապատասխանում: Նա խոսեց բժիշկներին պատանդ վերցնելու եւ պահելու մասին: Նա ասաց, որ նման բան չի եղել, թեպետ բժիշկները ինչ-ինչ ցուցմունքներ են տվել, այդուհանդերձ նա շնորհակալ է բժիշկներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Նա հայտնեց, որ արդարանալու կարիք չունի. Նա արդար է, իր գործողությունները արդար են եղել: Եվ ժողովուրդը, հանրությունը «Սասնա ծռեր» խմբին տված իր գնահատականով արդեն իսկ արդարացրել է իրենց գործողությունները»,- ասաց նա:

Musheg_Shushanyan

Մուշեղ Շուշանյանն ասաց, որ իրենք պնդում էին, որ նախաքննության մարմինը որեւէ ապացույց չի ներկայացրել դատարանին, որով կհիմնավորվեր, որ Սերգեյ Կյուրեղյանը կարող է կատարած լինել իրեն մեղսագրվող արարքները, այսինքն՝ բացակայում է հիմնավոր կասկածը: Նա հայտնեց նաեւ, որ Սերգեյ Կյուրեղյանի նկատմամբ քննչական գործողություն է տեղի ունեցել՝ նախաքննության մարմինը որոշում է կայացրել մազի նմուշ վերցնել: Սերգեյ Կյուրեղյանը հայտարարել է, որ հրաժարվում է տրամադրել մազի նմուշ, այդ ամենը արձանագրվել է:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031