Սեպտեմբերի 6-ին` ժամը 18:00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017թ. առաջնության Հայաստան-Բուլղարիա հանդիպումը: Պատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Սեպտեմբերի 2-ին տեղի կունենա ընկերական հանդիպում Հայաստանի Մ-21 հավաքականի և Իրաքը ներկայացնող «Զախո» թիմի միջև: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը մարզական հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Անատոլի Այվազով «Շիրակ»
Արման Մելիքսեթյան «Արարատ»
Կարդացեք նաև
Հենրի Ավագյան «Բանանց»
Պաշտպաններ
Արամ Շահնազարյան «Փյունիկ»
Արմեն Մանուչարյան «Փյունիկ»
Ռոբերտ Հակոբյան «Փյունիկ»
Սերոբ Գրիգորյան «Փյունիկ»
Արթուր Քարտաշյան «Փյունիկ»
Համլետ Ասոյան «Գանձասար-Կապան»
Գևորգ Խուլոյան «Բանանց»
Գոռ Աղբալյան «Հերակլես» (Հոլանդիա)
Կիսապաշտպաններ
Վահագն Հայրապետյան «Փյունիկ»
Ալիկ Առաքելյան «Փյունիկ»
Պետրոս Ավետիսյան «Փյունիկ»
Հակոբ Հակոբյան «Բանանց»
Ալեքսանդր Հովհաննիսյան «Բանանց»
Մհեր Սահակյան «Արարատ»
Գոռ Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա)
Հայկ Գալստյան «Բոխում» (Գերմանիա)
Արտյոմ Սիմոնյան «Ցյուրիխ» (Շվեյցարիա)
Դավիթ Մարտիրոսյան «Տեպլիցե» (Չեխիա)
Հարձակվողներ
Վիուլեն Այվազյան «Շիրակ»
Ռազմիկ Հակոբյան «Փյունիկ»
Էրիկ Պետրոսյան «Փյունիկ»
Դավիթ Արշակյան «Չիկագո Ֆայր» (ԱՄՆ)
Ավելացնենք, որ Անատոլի Այվազովը Հայաստանի Մ-21 հավաքականին կմիանա սեպտեմբերի 5-ին՝ ազգային հավաքականի հանդիպումներից հետո: Հնարավոր է՝ Հայաստանի Մ-21 հավաքականին միանան նաև Գոռ Մալաքյանը և Դավիթ Արշակյանը:
ՀՖՖ