Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն քննարկել է Նաիրիտի եւ Վանաձոր-Քիմպրոմի խնդիրները

Օգոստոս 26,2016 15:15

Այսօր ԲՀԿ խմբակցությունը նախաձեռնել էր քննարկում, որին մասնակցում էր նաեւ Էներգետիայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը։

Քննարկվել են հանրապետության կարեւորագույն արդյունաբերական ձեռնարկությունների՝ Նաիրիտի եւ Վանաձոր-Քիմպրոմի վերագործարկման հնարավորությունները եւ նշյալ ձեռնարկությունների հետ կապված՝ աշխատակիցների պահանջները։ Մասնավորապես՝ աշխատակիցների աշխատավարձերի պարտքերի, պետական բյուջեի պարտավորությունների, ինչպես նաեւ՝ մի շարք այլ հարցեր։

Տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում, ԲՀԿ պատգամավորները կառավարության ներկայացուցչին ներկայացրեցին իրենց առաջարկներն ու համալիր մոտեցումները՝ նշյալ ձեռնարկությունների հնարավոր վերագործարկման, ինչպես նաեւ՝ անհրաժեշտ ներդրումների ներգրավման համար։

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը ներկայացրեց այս պահին Նաիրիտի եւ Վանաձորի Քիմպրոմի հետ կապված առկա իրավիճակն ու հնարավոր զարգացումները։

ԲՀԿ պատգամավորներն առաջիկայում կայցելեն Նաիրիտ գործարան եւ Վանաձոր- Քիմպրոմ՝ տեղում քննարկելու ստեղծված իրավիճակն ու խորհրդարանում կրկին նշյալ հարցերը հրատապ եւ օրակարգային դարձնելու համար։

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031