Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում ԱԳՆ-ի շենքի վաճառքից ստացված գումարները Երեւանի բյուջե ուղղելու վերաբերյալ

Օգոստոս 26,2016 14:06

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը տարածել է հետեւյալ պարզաբանումը ԱԳՆ-ի նախկին շենքի վաճառքի վերաբերյալ. «Կառավարության նիստում գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է Երևանի քաղաքապետին՝ «Տանգո» ՓԲԸ-ի կողմից Կառավարական N 2 մասնաշենք հասցեում գտնվող շենք-շինությունների օտարումից Երևան համայնքի բյուջե վճարման ենթակա՝ 4,886,296.6 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը ( բայց ոչ ավելի քան 2,313,661.4 հազ. դրամը) ստանալուց հետո ուղղել Երևանի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, ինչպես նաև՝ արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների իրականացմանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ որոշումը տարընթերցումների առիթ էր դարձել, տեղեկացնեմ, որ ՀՀ պետական բյուջեով, ավելի վաղ այս ծախսերի համար նախատեսված գումարները, որոնք պետք է հատկացվեին Երևան քաղաքին, նույն չափով կրճատվել են և ուղղվել ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդ:

Ինչ վերաբերում է օտարված շենք-շինությունների գումարներից Երևան համայնքի բյուջե ուղղելուն, ապա դա կարգավորվում է համապատասխան օրենքներով (Օրինակ՝ Տեղական ինքնակառավարման մասին, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքներով):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031