Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ Կոտայքի մարզում մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ

Օգոստոս 26,2016 13:32

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ դարձած վրաերթի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Մ. Մկրտչյանն իր կողմից վարվող «Lexus RX 350» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Ջրվեժ ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտն Ս.Գրիգորյանին, որի հետևանքով վերջինս հայտնվել է հանդիպակաց երթևեկելի ուղեգոտում և ենթարկվել Ս.Կարապետյանի կողմից վարվող «BMW X5» ավտոմեքենայի կողմից: Ստացած մարմնական վնասվածքներից Ս.Գրիգորյանը տեղում մահացել է:

Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031