Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը մերժեց Արթուր Սարգսյանի գործով բողոքը

Օգոստոս 26,2016 12:57

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին սնունդ տարած Արթուր Սարգսյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը քիչ առաջ լրագրողներին հայտնեց, որ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը ամբողջությամբ մերժել: Նա ընդգծեց, որ նաեւ մերժվել է բողոքում առկա գրավի մասը, հիմնավորումներ չեն ներկայացվել:

Արթուր Սարգսյանը ներկա չի եղել որոշման հրապարակմանը:

«Այս գործընթացի զավեշտալի էությունը հենց նրանում է կայանում, որ մեղադրանքը կալանավորումից հետո փոփոխվել է եւ դա պետք է հիմք հանդիսանար վերանայման համար: Կալանավորման ժամանակ կասկածը մեկ այլ հանցագործության կատարման կապակցությամբ էր, հետագայում վերաորակվել է այդ արարքը, հետեւաբար պետք է վերանայվի նաեւ դրա արդյունքում ընտրված խափանման միջոցը: Այս բոլոր հիմնավորումները վերաքննիչ դատարանին ներկայացրել ենք, սակայն դրանք փաստացի հաշվի չեն առնվել: Մեղադրանքը փոփոխվել է եւ հիմա մեղադրանք է առաջադրված զենք պահելուն եւ կրելուն օժանդակելու մեջ, ինչպես նաեւ պատանդներ պահելուն օժանդակելու մեջ»,- ասաց Դավիթ Գյուրջյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031