Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսվում է հիմնովին վերանայել վերջին 10 տարում հանրապետությունում գործող կրթակարգը

Օգոստոս 26,2016 12:48

Օգոստոսի 25-ին Գյումրու թիվ 21 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ՀՀ Շիրակի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների ամենամյա խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարության ԿԱԻ տնօրեն Ն. Ղուկասյանը, ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Ս.Պետրոսյան, ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետի ժ/պ Հ. Կարապետյանը: ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից առաջադրված 2016-2017 ուստարվա խնդիրները ներկայացրեց Ն. Ղուկասյանը, ըստ որի նախատեսվում է հիմնովին վերանայել վերջին 10 տարում հանրապետությունում գործող կրթակարգը, որին անմիջական մասնակցություն են ունենալու կրթական համակարգում երկար տարիների փորձ ունեցող մասնագետներից յուրաքանչյուրը:

ՀՀ Շիրակի մարզի հանրակրթական դպրոցներ այցելության ժամանակ բարձրացված խնդիրները ներկայացրեց ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետի ժ/պ Հ. Կարապետյանը և առաջարկեց առավել ուշադրություն դարձնել հիմնական դպրոցին, մասնավորապես, կրթական ծրագրերին և հիմնական դպրոցների նյութատեխնիկական բազայի թարմացմանը: ՀՀ Շիրակի մարզի հանրակրթության բնագավառի 2015-2016 ուստարվա գործունեության արդյունքների և 2016-2017 ուստարվա խնդիրների մասին զեկույցով հանդես եկավ ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Ս. Պետրոսյանը, որ մասնավորապես ասվում էր. ,, ՀՀ Շիրակի մարզում գործում են 166 պետական հանրակրթական դպրոցներ, որոնցից 149-ը մարզային ենթակայության, այդ թվում 4-տարրական, 42-ը՝ հիմնական, 100-ը՝ միջնակարգ, 2-ը՝ հատուկ, 1-ը՝ երեկոյան,17-ը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության, որից 3-ը՝ վարժարան, 1-ը՝ միջնակարգ, 11-ավագ, 2 ավագ դպրոցներ ձևավորվել և գործում են որպես Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի և Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային ավագ դպրոցներ :Կրթության որակի բարձրացման և բարեփոխումների հաջողության ապահովման առանցքային դերը պատկանում է մանկավարժներին:

27243

Որակյալ և ժամանակի պահանջներին համապատասխան կրթական ծառայություններ մատուցելու նպատակով 2016 թվականին իրականացվել է 638 ուսուցչի մասնագիտական առարկայական նախաատեստացիոն վերապատրաստում և մանկապարտեզների 62 դաստիարակների մասնագիտական վերապատրաստում: 2016 թվականին տարակարգ են ստացել 39 ուսուցիչներ:Կրթության որակի բարելավման գործում առանձնահատուկ դեր ունեն նաև նախակրթարանները: Համայնքների դպրոցներում ևս շարունակվում է նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացումը : Հանրապետությունում վերջին տարիներին կարևորվում է ներառական կրթության դերը, նպատակ է դրված 2018 թվականից բոլոր դպրոցները ընդգրկել այդ ցանկում:

2016-2017 ուստարում ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկը կհամալրվի ևս 9-ով : 2016 թվականին շահագործման է հանձնվել Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոցի շենքը, կառուցվում է Կրասարի, Վարդաքարի միջնակարգ դպրոցների շենքերը : Շիրակի մարզի հանրակրթական դպրոցներից 57-ը՝ ունեն նոր մարզադահլիճի կառուցման անհրաժեշտություն,, որից 7-ը Գյումրիում, 17-ը՝ Ախուրյանի, 7-ը՝ Արթիկի, 2-ը՝ Անիի, 10-ը՝ Աշոցքի, 14-ը՝ Ամասիայի տարածաշրջաններում: 34 դպրոցների մարզադահլիճներ ունեն հիմնանորոգման կարիք, իսկ 58 դպրոցների մարզադահլիճներ գտնվում են բարվոք վիճակում: Մանկավարժ-ծնող համագործակցությունը գտնվում է ամուր հիմքերի վրա և տալիս է ցանկալի արդյունք,,: Խորհրդակցության ավարտին մարզպետի տեղակալը ներկաներին շնորհավորեց նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով և ցանկացավ, որ կրթական առօրյան ուղեկցվի միայն բարձր տրամադրությամբ և կրթական որակի բարձրացմամբ:

 

Շիրակի  մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031