Որքան էլ որ առաջին հայացքից տարօրինակ թվա, հայրենի Ծաղկահովիտ գյուղի համայնքապետի թեկնածու առաջադրված Արայիկ Խանդոյանի վրա «Հիմնադիր խորհրդարանի» կողմից լուրջ ճնշում է գործադրվում:
Համենայն դեպս «Հիմնադիր խորհրդարանի» ու «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը բացեիբաց հայտարարում, հորդորում է, որ Արայիկ Խանդոյանը հետ կանգնի Ծաղկահովիտի համայնքապետի ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու իր քայլից: Պարզ ասած, «յուրայինները» ստիպում են, որ Արայիկ Խանդոյանը հանի իր թեկնածությունը:
Բավական ինքնօրինակ կացություն է:
Խանդոյանը, որ այժմ ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործով մեղադրյալներից մեկն է եւ գտնվում է կալանքի տակ, օգտվելով իր սահմանադրական իրավունքներից, օրերս առաջադրվել է Ծաղկահովիտ գյուղի համայնքապետի թեկնածու:
Կարդացեք նաև
Ավելին՝ ընտրատարածքային ընտրահանձնաժողովն արդեն գրանցել է նրա թեկնածությունը եւ եթե արտառոց ոչինչ չպատահի, սեպտեմբերի 18-ին նրա անունը նշված կլինի քվեաթերթիկում, ի շարս այլ թեկնածուների:
Ավելին՝ երեկ տեղեկություն տարածվեց, որ Արայիկ Խանդոյանի եղբոր կինը՝ Սոնա Թամարյանը, որպես ՀԱԿ-ի կողմից ներկայացված թեկնածու, նշանակվել է Ծաղկահովիտի տեղամասային ընտրահանձնաժողովի անդամ: Մի քանի օր առաջ խնդիր էր ծագել այդ հանձնաժողովում նրա նշանակման հետ կապված, քանի որ ՀՅԴ-ն այլ ներկայացուցիչ էր գործուղել հանձնաժողով: Բայց փաստորեն ՀԱԿ-ը որոշակի աջակցություն է դրսեւորել, եւ այդ խնդիրն էլ այս տարբերակով է հարթվել:
Ու հետաքրքիր պատկեր է ձեւավորվում: Ինչպես «Սասնա ծռեր» զինված խմբի կողմնակիցներն ու պաշտպաններն են ասում՝ «բռնապետական ռեժիմը», ի դեմս իշխանությունների, միանգամայն անվրդով գրանցում է ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման մեջ մեղադրվող Արայիկ Խանդոյանի թեկնածությունը: Կարող էին, չէ՞, «դասական» բռնապետական մոտեցմամբ՝ չգրանցել: Բայց՝ ոչ, գրանցում են:
Ստացվում է, որ Արայիկ Խանդոյանին՝ իր ընտրական իրավունքները, մասնավորապես ընտրվելու իրավունքն իրագործելու հարցում իշխանությունները առանձնապես չեն խոչընդոտում, «Սասնա ծռերի» կատարած զինված գործողությունը քննադատող ուժերից մեկը իր հերթին աջակցում է կոնկրետ հարցով:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթում