Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հախվերդյան. Ես չհասկացա, թե ինչու «Սասնա ծռեր»-ը զենքերը վայր դրեցին. «Ժողովուրդ»

Օգոստոս 26,2016 11:38

«Ժողովուրդ»-ը զրուցեց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ, որը եւս ներկա էր ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի բողոքի ակցիաներին եւ աջակցում էր ցուցարարներին։

– Պարոն Հախվերդյան, «Սասնա ծռեր»-ի՝զենքերը վայր դնելուց հետո Խորենացիում պայքարող ժողովրդի զգալի հատվածը, կարծես, պասիվացավ։ Դուք ի՞նչ տպավորություն ունեք։

– Ոչ ոք էլ չի լռել։ Այն, ինչ արեցին «Սասնա ծռեր»-ը, նախեւառաջ սոցիալական պայթյուն էր, որովհետեւ ժողովուրդն այլեւս չի կարողանում ապրել, իսկ պարազիտները մեր ժողովրդի մեջ ավելի շատ են, քան սովորական աշխատավորները։ Մեծ թվով պարազիտ է կպել այդ կենդանի մարմնին։ Մեռան ժողովրդի արյունը քաշելով։ Դեռ որքա՞ն պետք է այդ ամենը շարունակվի։

«Սասնա ծռեր»-ի գործողությունների հիմքում միայն հողերը չհանձնելու հարցը չէր դրված, այլեւ, ինչպես նշեցի, սոցիալական հարցը։ Այնպես որ, տղաների գործողություններին չի կարելի միանշանակ նայել։

Ամեն դեպքում, այն համոզման եմ, որ մեր ամբողջ կառավարությունը պետք է հրաժարական տա։ Փաստաբանների մի մասսա պետք է անպայման քննի, թե ով ինչքան ունեցվածք ունի դրսում, այդ թվում օֆշորային գոտիներում եւ ներսում:

– Հետաքրքիր է Ձեր անձնական կարծիքը «Սասնա ծռեր»-ի՝ զենքը վայր դնելու եւ իշխանություններին հանձնվելու վերաբերյալ։

– Ինձ թվում է՝ նրանց խաբեցին, ինչ-որ բան խոստացան ու չարեցին։ Ես չհասկացա, թե ինչու նրանք զենքերը վայր դրեցին։

Առանձնակի ողջունում եմ այն տղային, որը հաց տարավ տղերքին. դրա համար հատուկ քաջություն էր պետք։ Ես շատ շնորհակալ եմ նրան։ Նա ցույց տվեց, որ մենք էլ մարդ ենք, եւ չի կարելի մեզ որպես անասունի նայել։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ահա այն մտավորականը; որից շատ բան ունեն սովորելու այսօրվա “աստղիկներն” ու “մտավորական” լինելուց աստղային հեռավորության վրա գտնվող “մի կտոր հաց” վաստակողները

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031