Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախում հող հանձնելու մտադրություն չկա». Թեւան Պողոսյան

Օգոստոս 26,2016 11:32

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ է այն կարծիքին, ԼՂ հարցում դիվանագիտական գործընթացը ինչ-որ չափով փակուղի է մտել:

«Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում: Արցախում այսօր Արցախի սեփական ուժերով են ամրապնդում առաջնագիծը, որը այլեւս թույլ չի տա ապրիլյան էսկալյացիայի այն բացերը, որոնք ունեցել ենք, նորից կրկնվեն: Ամեն ինչ արվում է, որ ապագայում բոլոր կորուստները վերականգնվեն»,- «Բլից ինֆո» ակումբում ասաց պատգամավորը:

Ըստ նրա, մինչեւ Արցախը բանակցային սեղանի շուրջ չնստի, հիմնախնդրի լուծում հնարավոր չէ. «Խնդրի լուծում տեղի չի ունենալու: Կարող են բանակցել տարբեր մտավարժանքներից փաստաթղթեր, որոնք կգան ու կգնան, բայց ամեն ինչ որոշվելու է այն դեպքում, երբ հենց Արցախը նստած լինի բանակցությունների շուրջ»:

Պատգամավորի կարծիքով, պետք է գիտակցել, որ ունենք թշնամի, որն ունի մի երազանք. «Ռազմական ուժով լուծել Արցախի հարցը: Պետք է պատրաստ լինենք այդ սցենարի զարգացմանը»:

Հողերի հանձման մասին լուրերին անդրադառնալով՝ պարոն Պողոսյանն ասաց, որ Արցախից է վերջերս վերադարձել, որտեղ առաջնագծով անցել է մի քանի անգամ ու համոզվել՝ զինվորները, արցախցիները ոչ միայն հողեր չհանձնելու մտադրություն չունեն, այլեւ մարդիկ ամեն օր մտածում են եղած կորուստը ինչպես վերականգնել:

«Արցախի խնդիրը սերունդների խնդիր է, երեք չորս սերունդ դեռ գնալու է այս խնդիրը, կմոտենանք ընկալումներին, որ թշնամու հետ հնարավոր է ինչ-որ բան պայմանավորվել, երբ Ադրբեջանի բոլոր պատմության գրքերը աղբաման նետվեն, ու նոր դասագրքեր գրվեն»,- ասաց պատգամավորը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031