Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական գյուղմթերքի արգելանքը կարող էր Հայաստանից արտահանման ծավալների վրա ազդել երկու ձեւով. «Ժողովուրդ»

Օգոստոս 26,2016 11:26

ՀՀ-ից ՌԴ արտահանվող ապրանքատեսականու առյուծի բաժինը կազմում են գյուղմթերքն ու կոնյակը։ Եվ այն հանգամանքը, որ այս տարվա վեց ամիսներին Հայաստանից զգալիորեն ավելի շատ գյուղմթերք է արտահանվել Ռուսաստան, բնականաբար, չէր կարող կապ չունենալ թուրքական գյուղմթերքների ներմուծման՝ ՌԴ կողմից սահմանված արգելանքի հետ։

Ընդ որում, ինչպես փաստում են մասնագետները, թուրքական գյուղմթերքի արգելանքը կարող էր Հայաստանից արտահանման ծավալների վրա ազդել երկու ձեւով. մի դեպքում հենց տեղական գյուղմթերքն էր առավել շատ արտահանվում, ինչը, բնականաբար, շահավետ էր դառնում ինչպես միջնորդ կազմակերպությունների, այնպես էլ հենց այդ բերքն աճեցնող գյուղացիների համար։ Հետեւաբար, այս դեպքում դրա մուլտիպլիկատիվ էֆեկտն ավելի մեծ էր եւ իրական։

Իսկ, ահա, մյուս տարբերակն այն էր, որ թուրքական գյուղմթերքը ներմուծվում էր Հայաստան, վերափաթեթավորվում եւ տեղական՝ հայկականի անվան տակ արտահանվում ՌԴ։ Իհարկե, այս ոչ օրինական գործընթացի առկայությունն ապացուցող փաստեր չկան, սակայն հատկապես գարնան ամիսներին բանջարեղենի արտադրության եւ արտահանման ցուցանիշների համեմատականը այդ մասին էր խոսում։

Ավելորդ է ասել, որ արտահանման աճի այս տարբերակից օգտվում էին մի քանի հոգի, եւ դա որեւէ դրական էֆեկտ չէր կարող ունենալ գյուղատնտեսության զարգացման համար։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031