Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի թերեւս ամենակարեւոր միջպետական նշանակության ճանապարհը տեղ-տեղ, ըստ էության, անանցանելի է. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 26,2016 11:22

Ամբողջ հանրապետությունում Գերմանիայի 1930-ականների չափանիշները գոնե հեռվից հիշեցնող ընդամենը 4 ավտոճանապարհ կա՝ Երեւան-Սեւան, Երեւան-Արարատ, Երեւան-Արմավիր եւ Երեւան-Աշտարակ… Ընդ որում, այդ ճանապարհներից եւ որեւէ մեկը այսօրվա դրությամբ չի համապատասխանում 80 տարի առաջվա գերմանական «ավտոբանի» չափանիշներին։

Մայրաքաղաքը ու հանրապետության 2 մյուս խոշոր քաղաքները՝ Վանաձորն ու Գյումրին, միացնող ճանապարհի ավելի քան 75-ական տոկոսը յուրաքանչյուր ուղղությամբ ունի 1 երթեւեկելի գոտի։ Դա էականորեն խոչընդոտում է այդ երկու քաղաքների զարգացմանը։

Հայաստանի թերեւս ամենակարեւոր՝ Մեղրի-Երեւան-Բագրատաշեն միջպետական նշանակության ճանապարհը տեղ-տեղ, ըստ էության, անանցանելի է։ Ու թեեւ այդ ճանապարհը իրար է կապում Իրանի, Հայաստանի ու Վրաստանի մայրաքաղաքները, դրա Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը ոչ թե ճանապարհ է, այլ «ուղղություն»՝ անանցանելի մասերով ու քարանձավ հիշեցնող թունելներով։

Վերջինիցս հետ չի ընկնում նաեւ Գեղարքունիքի մարզում Վարդենիս-Մարտունի ճանապարհահատվածը, որը եւս դժվար է անվանել «երթեւեկելի»։

Հարեւան Վրաստանում ոչ միայն տարեցտարի ավելանում են գերմանական «ավտոբանների» ոճի որակյալ մայրուղիները, այլեւ ավելի փոքր կարեւորությամբ ճանապարհները։ Օրինակ, շուրջ 10 տարի առաջ չկար որեւէ ավտոմոբիլային ճանապարհ, որը աշխարհի այլ քաղաքների հետ կկապեր սվանեթական լեռներում գտնվող Մեստիա քաղաքը։ Սակայն այժմ Զուգդիդիից այդ քաղաք է հասնում բետոնե ծածկույթով, շուրջ մեկ տասնյակ թունելներով ու նույնքան կամուրջներով 130 կիլոմետրանոց նոր ճանապարհը, որի շնորհիվ Սվանեթիան (որ դարեր ի վեր քաղաքակրթությունից կտրված տարածք էր), դարձել է տարածաշրջանային տուրիստական կենտրոն։ Ընդ որում, վրացական այդ փոքր քաղաք տանող թունելները անհամեմատ ավելի լավն են, քան Թեհրանն ու Երեւանը Թիֆլիսի հետ կապող ճանապարհի Ալավերդիի հատվածի թունելները։

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031