2016թ. սեպտեմբերի 18-ին Արագածոտն, Արարատ, Արմավիր, Սյունիք, Տավուշ մարզերի համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դեռ չսկսված՝ որոշ թեկնածուներ արդեն հետ են վերցրել իրենց փաստաթղթերը, ինքնաբացարկ ներկայացրել։ Դրանց մեջ կան ինչպես իշխող Հանրապետական կուսակցությունը ներկայացնող, այնպես էլ անկուսակցական թեկնածուներ։
Բայց մեծ հաշվով այս «հրաժարիմքի» պատճառը մեկն է՝ օրենքն արգելում է մեկ թեկնածուով ընտրությունը, եւ այնտեղ, որտեղ «հիմնական» թեկնածուները վստահ չեն եղել, որ մրցակից կունենան, եւ ընտրությունները կկայանան, իրենք են ոմանց «մրցակից» դարձրել։ Գուցե հետագայում պարզվել է, որ մրցակից, որպես այդպիսին, կա, եւ արհեստականորեն մրցակցություն ստեղծելու անհրաժեշտությունը չկա, դրա համար էլ հանվել են յուրային «մրցակիցների» գործերը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում