Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն դրա համար արժեր, որ մենք Կովկասի ամենաերջանիկ եւ եռանդուն ազգը լինեինք. «Հրապարակ»

Օգոստոս 26,2016 10:29

Անկախությունը նույնիսկ երջանկություն չէ, եթե հարցին նայենք զուտ սոցիալական տեսանկյունից։ Անկախությունը բարձր է ամեն ինչից, եթե գիտակցվի որպես ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ։ Որովհետեւ երջանիկ են նրանք, ովքեր անձնապես պատասխանատու են իրենց, զավակների, տան ապահովության եւ վաղվա բարեկեցության համար։ Այդպես էլ՝ ազգերը։ Ադրբեջանն Արցախի պատերազմում տարածքային կորուստներ է ունեցել։ Տրամաբանության բոլոր չափանիշներից ելնելով՝ Բաքվում աստծո ամեն օրը պիտի բացվի, եւ արեւը մայր մտնի սգո մեղեդիների տակ։ Բայց մարդիկ ապրում են, տնտեսություն են ստեղծում։ Նավթի դարաշրջանն ավարտվում է, հռչակում են «սպիտակ ոսկու»՝ բամբակի դարաշրջան։ Նպատակադրվում են բամբակի արտադրությունը հասցնել մի քանի հարյուր հազար տոննայի։ Նույնը՝ Վրաստանում։ Պարսիկները Կախեթիայում հազարավոր հեկտարներով պիստակի եւ պնդուկի տնկիներ են աճեցնում։

Իսկ ով մեկ անգամ հնգօրյա հանգիստն անցկացնում է Բաթումում, մտադրվում է երկրորդ ամառն էլ գնալ։ Բաթումի զբոսաշրջային ենթակառուցվածքների մեծ մասը թուրքերն են ստեղծել։ Բայց դա մեզ բոլորովին չի հուզում։ Ինչպես եւ վատ չենք զգում, երբ նույն լողափին հանդիպում ենք թուրքի։ Իսկ տունդարձին Սադախլոյի թուրքից ձմերուկ ենք առնում…

…Քաղաքագետներից մեկը դիպուկ դիտարկում էր արել՝ պոստխորհրդային Կովկասում Հայաստանը միակ երկիրն է, որ միջազգայնորեն ճանաչված իր ամբողջ տարածքում ինքնիշխան իրավազորություն ունի։ Միայն դրա համար արժեր, որ մենք Կովկասի ամենաերջանիկ եւ եռանդուն ազգը լինեինք։ Չենք դառնում։

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031