Լրահոս
Օրվա լրահոսը

 «Հայաստանը ապրելու տեղ չի»

Օգոստոս 26,2016 10:11

Ինչո՞ւ:

Գործ չկա:

Իսկ դու ինչ կարող ես անել, ինչպիսի՞ աշխատանք կցանկանայիր…

Սովետի վախտով լավ գործի էի…

Կարծում եմ, շարունակելու հարկ չկա, ավելի քան պարզ է՝ գողանում էր:

Իսկ հարցը, թե ի՞նչ աշխատանք կարող է անել, մնաց անպատասխան:

Հոգ չէ, (10-15 ) րոպե տևող ուղևորությունը բավական է, որպեսզի պարզենք, թե «լավ» կյանք ակնկալող մեր տաքսու վարորդը ինչի է ընդունակ.

1.Բարև Ձեզ, շնորհակալություն, խնդրեմ… բառերը նրա բառապաշարում չկան, ծառայությունը մատուցում է «Ճշտով»…

2.Մանրադրամով տուփ մեքենայի մեջ չենք տեսնում, բոշությունն առկա է:

3.Ուղևորներին սպասարկում է ոչ սափրված վիճակում, հողաթափերով ու հնամաշ շորերով, սոցիում ասածի մեջ ինտեգրվելու ցանկություն չունի:

4.Ծխում է ու ծխախոտի մնացորդը մեքենայի լուսամուտից դուրս նետում, բացահայտվում է թաքնված չարությունը:

5.Խոսում է փողոցի լեզվով, զազրախոսությամբ փորձում զրուցակցին ճնշման տակ պահել, առաջնորդվում է ուժի գերակայության սկզբունքով՝ տիպիկ բնազդային գոյապայքար:

6.Անցումներում հետիոտնին չի զիջում ճանապարհը և, օտարի կյանքի անվտանգության հանդեպ իր անտարբերությամբ ի ցույց դնում սեփական տեսակի առավելությունը՝ խորը բարդույթ:

7.Բողոքում է իր երկրից ու ապացուցում, թե որքան լավ է Ռուսաստանում ապրելը: Պատրաստ է գաղթական-հպատակի կարգավիճակով ծառայել ռուսին, բայց սեփական հայրենիքում տեր դառնալու համար զլանում է տքնել՝ ուրիշի հաշվին ապրելու ցանկություն:

Թույլ տվեք այստեղ էլ կանգ առնել և մոտ հինգ տասնյակի հասնող նման դիտարկումներիս անդրադառնալ հետագայում, երբ վարորդների համար վարվելակերպի դասընթացներ կկազմակերպենք:

Եվ այդ մարդիկ համոզված են, որ ՀՀ-ում գործ չկա: Միգուցե գործ անո՞ղ չկա: Բայց դրանում նրանց չես համոզի… Նման վարքագծով նրանք ձգտում են ավելի լավ կյանքի: Լավ կյանքն էլ Ռուսաստանում է…

Աստված սիրեք, գնացեք, «երջանկացեք»… գոնե մի բալաստ կպակասի:

Ինչ-որ շատ կարեկցեցինք հայրենիքը լքողներին: Իսկ ո՞վ պետք է մտնի հայրենիքը կյանքի գնով պաշտպանող մեր երիտասարդների դրության մեջ:

Վարորդները սեփական երկրից դժգոհող սոցիալական խմբերից ընդամենը մեկն են: Ցավն այն է, որ մեր հասարակության մնացյալ խավերի ներկայացուցիչներն էլ չեն գիտակցում, որ ինքնաբավ կյանքով ապրելու նախապայմանը օրինապահ քաղաքացի լինելն է:

Արդյունքում վարորդների փոխարեն ունենք «գռդոնչիներ», մանկավարժների փոխարեն՝ ընտրակեղծարարներ, մտավորականների փոխարեն՝ «տրեխավոր» գիտնականներ, բժիշկների փոխարեն՝ «пас» տվողներ, ոստիկանների փոխարեն՝«գլխին սարքողներ», ՀՀ արվեստը ներկայացնում են ռաբիսները, օրենքները գրում են տգետները …

Այս ամենը փաստելուց հետո լրիվ ընկալելի է դառնում նրանց հարցապնդումը՝ «Է, որ «Սասնա ծռեր» ջոկատը գրավեց ՊՊԾ գունդը, դրանից ի՞նչ օգուտ, մեկ ա բան չի փոխվի»:

Կփոխվենք մենք՝ կփոխվի մեր երկիրը:

Որդեգրեք «Սասնա ծռեր» -ի արժեքները, որ նա դառնա ՀՀ գերագույն իշխանություն:

Օրը սկսեք ժպիտով, իսկ երեկոյան, մինչ ձեր եկամուտը հաշվելը, մտաբերեք, թե քանի անգամ եք արտաբերել ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ բառը…

 

Վահագն Կոզմոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    == Արդյունքում վարորդների փոխարեն ունենք «գռդոնչիներ», մանկավարժների փոխարեն՝ ընտրակեղծարարներ, մտավորականների փոխարեն՝ «տրեխավոր» գիտնականներ, բժիշկների փոխարեն՝ «пас» տվողներ, ոստիկանների փոխարեն՝«գլխին սարքողներ», ՀՀ արվեստը ներկայացնում են ռաբիսները, օրենքները գրում են տգետները … ==
    Հարգելի հեղինակ, ընդհանուր առմամբ համամիտ եմ, սակայն խնդիրն այն է, թե ինչի՞ արդյունքում…
    Եթե նկատի ունեք Ձեր նշած 7 կետերը և մի քանի հարակից մտքեր, ապա դրանք ոչ թե պատճառներ են, այլ՝ ընդամենը հետևանք, իսկ գնացողներին քլնգելուց առաջ, լավ կլիներ մնացողների հալը հարցնեիք…
    Կարճ ասած՝ թիրախը, որ արատավոր համակարգի և ՛՛տրեխավոր՛՛ ղեկավարների ՛՛գերի՛ն՛՛ է, սխալ է ընտրված: Դրանով Դուք արդարացնում եք այն անկուշտ ճամարտակներին, որոնք երկրի ղեկավարման լծակներն են բանեցնում:

  2. anahit says:

    2.Ճիշտ է մեկնաբանված,չեն օգնում տրեխավորներից ազատվենք,ընտրակաշառքը դնում են գրպանները եւ մեզ 5 տարի գցում կրակը:Եւ նորից եւս 5 տարի ու կյանքս վերջացավ:Իրենք էլ հավաքվում են ու գնում:Ես եւ ինձ նման մարդիկ ուզում ենք մեր երկիրը դարձնել «ապրելու տեղ», չամաչել անգրագետ «ղեկավարներից» … :Ինչու այսպիսիների ձեռքից տուժեն եւ զտարյուն հայերը,եւ ՀԱՅԱՍՏԱՆՍ:Վարորդի ձեւվով ասած՝ էս թրքարյուն «հայերը»երկիրը задни են դրել:

  3. Պարզվում է’ սխալ էի հասկացել մեծն Սևակի խոսքը’ ՄԵՆՔ ՔԻՉ ԵՆՔ, ՍԱԿԱՅՆ ՄԵԶ ՀԱՅ ԵՆ ԱՍՈՒՄ: Նա ի նկատի ունի հայերի մեջի ՀԱՅԻՆ: Շնորհակալություն, պրն Վահագն Կոզմոյան:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031