Ամեն տարի ես աշխատում եմ իմ կարճատեւ ամառային արձակուրդն անցկացնել եվրոպական որեւէ երկրում: Դա ողջ տարվա լարված աշխատանքից հետո ոչ միայն հանգստանալու եւ զվարճանալու հնարավորություն է (չնայած դրա մեջ էլ որեւէ վատ բան չեմ տեսնում), այլեւ հասկանալու այն մշակույթը, այն հասարակարգը եւ այն ապրելակերպը, որոնց մեզնից շատերը, կարծես թե, ձգտում են:
Այս տասն օրում մենք եղանք Գերմանիայում եւ Շվեյցարիայում, մի քանի ժամով էլ նույնիսկ՝ Ավստրիայում եւ Ֆրանսիայում: Եվս մեկ անգամ հերքեմ հիմնականում ռուսաստանյան լրատվամիջոցների կողմից ստեղծվող մռայլ պատկերները, որոնցով, ցավոք սրտի, լվանում են նաեւ հայաստանցիներից շատերի ուղեղները: Բեռլինի, Պոտսդամի, Մյունխենի, Նյուրնբերգի, Զալցբուրգի, Ժնեւի, Մոնտրյոյի, Լոզանի եւ Անսիի փողոցներում մենք չտեսանք փախստականների ամբոխներ, ագրեսիվ ասիացիներ, ինչպես նաեւ՝ ամեն քայլափոխի համբուրվող միասեռականների:
Եվրոպայի մայրամուտի մասին պարբերաբար, դեռեւս Հին Հռոմի ժամանակներից պարբերաբար կրկնվող կանխատեսումները խիստ չափազանցված են:
Իհարկե, հայտնի պատճառներով անցկացվում են անվտանգության հավելյալ միջոցառումներ: Օրինակ՝ Մյունխենի երկաթուղային կայարանում մեզ դուրս հրավիրեցին գնացքից եւ մոտ մեկ ժամով փակեցին կառամատույցի որոշ մասը: Ավստրիա-Գերմանիա սահմանին կանգնեցրին մեր ավտոբուսը եւ ստուգեցին ուղեւորների անձնագրերը: (Մեր հայկական անձնագրերն, ի դեպ, այդ առումով որեւէ հետաքրքրություն չներկայացրին): Իսկ Բեռլինի 22 հազար հոգու համար նախատեսված Վալդբյունե բացօթյա համերգասրահ մտնելուց առաջ ստուգում էին բոլոր հանդիսատեսների պայուսակները: Ընդ որում, համերգից մեկ ամիս առաջ մենք նամակ էինք ստացել կազմակերպիչներից, որ անվտանգության նկատառումներով խնդրվում է ներկայանալ մեկ ժամ շուտ: Եվրոպացիներն ու զբոսաշրջիկներն այդ միջոցառումներին վերաբերվում են, ինչպես ասում են, ըմբռնումով՝ հասկանում են, որ այդ ամենն արվում է մարդկանց անվտանգության համար:
Մնացած առումներով ես տեսնում էի այն, ինչ տեսել եմ նախորդ տարիներին՝ հիմնականում կազմակերպված, կարգապահ, բարեհամբույր եւ քիչ թե շատ բարեկեցիկ մարդկանց, որոնք, իհարկե, խնդիրներ ունեն, բայց նրանց խնդիրները մերի համեմատ այլ բնույթի են եւ այլ որակի:
Կարդացեք նաև
Այստեղ, կարծում եմ, ազգային առանձնահատկությունները մեծ դեր չեն խաղում. Գերմանիայում թուրքերի մեծ մասը նույնպես ապրում է «գերմանական կանոններով»: Դա տարբերություն է մի քանի դարի պատմություն ունեցող պետությունների եւ 25 տարվա պետության միջեւ: Կամ, եթե ավելի պատկերավոր ասենք, տարբերություն է խիստ չվացուցակով աշխատող ժնեւյան տրամվայների եւ 3-րդ գծից ուղեւոր նստեցնող երեւանյան «մարշրուտկաների» միջեւ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Տաս օրում, որպես զբոսաշրջիկ մի քանի երկիր այցելելով ու համերգ – թանգարաններ այցելելով մի քիչ դժվար է համապարփակ պատկերացում կազմել ու օբյեկտիվ կարծիք հայտնել ստեղծված իրավիճակի մասին: Իսկ իրականությունն այն է, որ օրեցօր ավելանում են թուրքերի, քրդերի ու արաբների խանութները, իսկ թե ովքեր են նրանց հիմնական հաճախորդները` կարծում եմ պարզ է… Համարյա բոլոր քաղաքներում ու ավաններում առաջացել են ,,պինգվինների,, արվարձաններ… Անվանեք դա ռասիզմ, բայց ձեզնից անկախ պինգվինի պատկերն ես հիշում, երբ տեցնում էս սևաորված կանանց խմբերը… Նույնիսկ շատ տեղերում ամենապոպուլյար անունը Մուհամեդն է… Սա ռուսագիտպրոմը չէ, այլ ցավալի իրողություն… Իսկ ամենացավալին այն է, որ քանակն իրապես ազդում է որակի վրա… Տեղացիները, չկարողանալով ,,նորեկներին,, ինտեգրացնել, իրենք են քիչ – քիչ հարմարվում ու զիջում իրենց դիրքերը ամենուր, առաջին հերդին կենցաղում…
Բարի վերադարձ ձեր արժանի արձակուրդից (մինչ այդ, մերթ ընդ մերթ հաղորդվեցանք հոգեւորական լուսաշունչ գրութիւններով, մերսի) :
Արդարեւ, արձակուրդային հպանցիկ այցելություններ հաւանաբար բաւարար չեն՝ անդրադառնալու համար թէ Եւրոպան որքան էական, խոր ու ծանր, այլեւս հիմնականօրէն անդարմանելի խնդիրներ ունի:
Միւս կողմէն, երանի թէ Հայաստանի բնակչությունը նոյնպիսի լաւատես ակնոցներով, բարիացակամ սրտով եւ հմայված հոգիով դիտէր իր երկիրը: Նամանաւանդ որ, արդարեւ, ի տարբերութիւն հնամաշ, սպառած եւ անձնատուր Եւրոպային, նորածին Հայաստանը դեռ նոր է սկսում մէջտեղ գալ – թէկուզ երկունքի կամ ել աճման ցաւերով – :
( Ի դէպ, հետաքրքրական կը լինի ուսումնասիրել բնիկ Եւրոպացիների արտագաղթի երեւոյթը իրենց պապենական երկիրներէն… )
Յ.Գ. Նաեւ, չհասկացա՝ Եւրոպայի նկատմամբ բացասական ջուրերով հայաստանցիների ուղեղները լվանալու ակնարկությունը… Տարիներէ ի վեր – երկարատեւ եւ ոչ-զբօսաշրջիկային կեցություների առիթով – , Հայաստանի մէջ ես հանդիպել եմ ընդհանրապէս Եւրոպան – կամ որեւէ արեւմտեան երկիր – որպէս դրախտ համարող, ուղղակի իդէալականացնող, տեղացի ազգակիցներ: Որոնք անշուշտ երբեւիցէ, ոչ իսկ մի քանի ժամով, ոտք չեն դրած այդտեղ:
Համեմատության ամենաանաչառ միջոցը վիճակագրությանը դիմելն է:
Ահա աշխարհի առաջատար երկրների ցուցակը ըստ կյանքի որակի ինդեքսի.
https://ru.wikipedia.org/wiki/%D0%98%D0%BD%D0%B4%D0%B5%D0%BA%D1%81_%D0%BA%D0%B0%D1%87%D0%B5%D1%81%D1%82%D0%B2%D0%B0_%D0%B6%D0%B8%D0%B7%D0%BD%D0%B8
Ранг Страна Суммарная оценка
(из 10)
1 Switzerland.svg Швейцария 8,22
2 Australia.svg Австралия 8,18
3 Norway.svg Норвегия 8,09
4 Sweden.svg Швеция 8,02
5 Denmark.svg Дания 8,01
6 Singapore.svg Сингапур 8.00
7 New Zealand.svg Новая Зеландия 7,95
8 the Netherlands.svg Нидерланды 7,94
9 Canada.svg Канада 7,81
10 Hong Kong.svg Гонконг 7,80
11 Finland.svg Финляндия 7,76
12 Ireland.svg Ирландия 7,74
13 Austria.svg Австрия 7,73
14 the Republic of China.svg Китайская Республика 7,67
15 Belgium (civil).svg Бельгия 7,51
16 Germany.svg Германия 7,38
17 the United States.svg США 7,38
18 the United Arab Emirates.svg ОАЭ 7,33
19 South Korea.svg Республика Корея 7,25
20 Israel.svg Израиль 7,23
21 Italy.svg Италия 7,21
Բայց Եվրոպան հո միայն Գերմանիա ու Շվեյցարիա չի, Եվրոպա ասելով հասկանում ենք եվրամիություն.
Հունաստան կա մինչև վիզը պարտքերի մեջ խրված ու դեֆոլտ գնացած,Պորտուգալիա,Իտալիա,Իսպանիա,էլ չեմ ասում նոր խցկվածտարբեր “սովածներ՛ Ռռումինիա,Մակեդոնիա ու ընդեղ կարգապահություն չկա ոնց գերմանիայում.
BREXIT-ob Եվրակայսրության քայքայումը արդեն սկսվելա.