Այսօր վերաքննիչ դատարանը մերժեց նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանի կալանքի վերացման վերաքննիչ բողոքը:
Փաստաբան Արմինե Ֆանյանը ներքին համոզմունք ուներ, որ բողոքը մերժվելու է, ասաց՝ առանձնապես սպասելիքներ չուներ: Նրա խոսքով, իր պաշտպանյալի կալանավորման հիմքում երեք տուժողի ցուցմունք է՝ այն էլ չստուգված. «Նույնիսկ առերեսում չի արվել, ճանաչման չեն ներկայացրել»:
Հիշեցնենք՝ Արմեն Բիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու մեջ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ