Ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի այսօր գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրին նրա ընտանիքի անդամներն ու ընկերները:
Ակցիայի մասնակիցները պահանջում էին ազատ արձակել Կարո Եղնուկյանին:
Նրա դուստրը՝ Էլմոնե Եղնուկյանը նշեց հոր նկատմամբ առաջադրված բոլոր մեղադրանքները եւ ասաց՝ հայրը նման գործողություններ, որոնք իրեն վերագրվում են, չի կատարել. «Եթե նույնիսկ կատարել է՝ հանցավոր չեն իրենց բնույթով ու չեն կարող համարվել քրեորեն պատժելի արարք՝ գումարած այն փաստը, որ որեւէ հիմնարար ապացույց չի ներկայացվել եւ չկան հիմքեր նրան անազատության մեջ պահելու համար: Պահանջում ենք ազատություն. նա այն մարդը չէ, որ խանգարի նախաքննական գործընթացին»:
Կարդացեք նաև
Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանն էլ հավաքվածների ուշադրությունը հրավիրեց դատախազության շենքի քանդակներին, որոնք խորհրդային միության խորհրդանիշ էին.
«Էս դատախազությունը մնացել է սովետական հոգեբանության կրողը ու սովոր է այն տարիներին իրականացված վերեւից ներքեւ ճնշումների իրավական ամրագրումներն ու մարդկանց բանտեր նետելու սկիզբ դնելուն: Ի՞նչ եք պահանջում այս դատախազությունից, որ իրավունքի տառին համապատասխան գործողություննե՞ր իրականացնի: Խորհրդանիշերը մի թերագնահատեք, դրանք գործում են, դրանք այս դատախազության հոգու մեջ են, մինչեւ վերջին տարիները, հիմա եւս ԿԳԲ-ում Ձերժինսկու նկարն է դրած, իրենց կնքահոր նկարն է, այդ մարդիկ երկրպագում են Ձերժինսկուն ու նրա նման գործիչներին, որոնք քանդել են մարդու արժանապատվությունն ու սերմանել են ճնշումները»:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ