Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հինգշաբթի օրը շարունակում էր աճել։ Հայտնաբերված մարմինների թիվը հասել է 252-ի։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է մայրաքաղաք Հռոմից 1ՕՕ կմ հյուսիս-արեւելք։ Այստեղ մոտ 20 վայրկյան երկրի կեղեւը ցնցած երկրաշարժն ունեցել է 6.2 մագնիտուդ ուժգնություն։ Զոհերի մեծ մասը գրանցվել է Ակումոլի բնակավայրում եւ Ամատրիսում, որտեղ փլուզվել է բոլոր տների երեք քառորդը։ Շատերը դեռեւս փլատակների տակ են, ինչի պատճառով ենթադրվում է, որ զոհվածների թիվը կարող է աճել։
Փրկարարաներին ու կամավորական խմբերին է նույն օրը կեսգիշերին այցելել Իտալիայի վարչապետ Մատեո Ռենզին, ու միացել փրկարարական աշխատանքներին։
Երկրաշարժը տեղի է ունեցել 10 կմ խորությամբ։ Դրա ուժգնությունը հավասարազոր է Աքիլայի երկրաշարժի ուժգնությանը, որտեղ 2ՕՕ9 թվականին զոհ էր գնացել 3Օ9 մարդ։
Չորեքշաբթի օրվա երկրաշարժի ցնցումը զգացվել է մայրաքաղաքում, ինչպես նաեւ Ումբրիա, Լազիո եւ Լե Մարշ քաղաքներում։ Զգացվել է Իտալիայի հյուսիսում գտնվող Բոլոնիայից մինչեւ հարավում գտնվող Նեապոլ։ Գրանցվել է ավելի քան 80 հետերկրաշարժային ցնցում։
Կարդացեք նաև
Ինչպես Արքուատա դել Տրոնտոյի քաղաքագլուխ Ալեանդրո Պետրուչին է ասել. «Քաղաքն այլեւս չկա։ Գրեթե բոլոր տներն ավերվել են»։
Ամատրիս քաղաքում մարդիկ տեղ են պատրաստում մահացածների դիակների համար։ Տեղի հյուրանոցը չունի վիրավորներին ընդունելու հնարավորություն։ Վերջին հետերկրաշարժային ցնցումների արդյունքում նոր ճեղքեր են բացվել հիվանդանոցի շենքի վրա։ Վիրավորներին տեղափոխում են այլ քաղաքներ։ Այստեղ կանգուն մնացած եզակի շինություններից մեկը 13-րդ դարի զանգակատունն է։
Փրկարարները լրագրողներին ու հավաքված անձանց խորհուրդ են տալիս հեռանալ Ամատրիցե քաղաքից, քանի որ, ասում են նրանք, «քաղաքը շարունակում է փլուզվել»։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ամերիկայի ձայն»-ի կայքում