Օգոստոսի 24-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Բեյրութի Առաքելական փոխանորդության նորանշակ առաջնորդ, Լիբանանում Ֆրանցիսկյան միաբանության մեծավոր Սեզար եպիսկոպոս Եսայանի հետ:
Դեսպան Մկրտչյանը Սեզար Եսայանին փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձը և Գերապայծառ Եսայանին մաղթեց բեղուն գործունեություն իր առաքելության ընթացքում:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում, քրիստոնեական համայնքների պաշտպանության և նրանց աջակցության ցուցաբերման խնդիրների շուրջ:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Հայաստան` Առաջին քրիստոնյա երկիր, ուխտագնացության կարևորությանը և վերջինիս կողմից հղած ուղերձին:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ