Օգոստոսի 25-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկիին:
ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորեց ԵԽԽՎ դերակատարությունը՝ որպես համաեվրոպական նշանակության հարցեր քննարկելու ժողովրդավարական կարևոր հարթակի, ինչն իր լուրջ ներդրումն ունի անդամ երկրներում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և մարդու իրավունքների ամրապնդման գործում։
ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը, շնորհավորելով Հայաստանի մշտական ներկայացուցչին նշանակման կապակցությամբ, վերջինիս մաղթեց արդյունավետ աշխատանք, որն ուղղված է լինելու նաև խորհրդարանական համագործակցության զարգացմանը։
Զրուցակիցներն անդրադարձան ԵԽԽՎ օրակարգային հարցերին և համաեվրոպական մարտահրավերներին, ինչպես նաև մտքեր փոխանակեցին միջազգային հարաբերությունների արդի խնդիրների շուրջ։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ