Օգոստոսի 25-ին, ժամը 12.09-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 4 շենքի նկուղային հարկում ականանման առարկա է հայտնաբերել և շենքից դուրս բերել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և քաղպաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկի հրամանատարի տեղակալը, ինչպես նաև ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ինժեներասակրավորային խումբը:
Պարզվել է, որ քաղաքացիները շենքի նկուղում հայտնաբերել են «БМ-22» հրթիռային արկ և տեղափոխել բակ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ինժեներասակրավորային խումբը վնասազերծել է արկը և տեղափոխել Արմավիրի զորավարժադաշտ:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԻՆ