Օգոստոսի 23-ին Իտալիայի Ռիմինի քաղաքի «Neri Conai» դահլիճում կայացավ իտալացի լրագրող Ջիան Միկալեսինի «Լեռնային Ղարաբաղ. պատերազմի վերադարձը» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպել էր «Խաղաղության և ազատության միջազգային կենտրոնը»՝ Ռիմինիի 37-րդ հանդիպման շրջանակներում:
Ցուցադրությունից առաջ ողջույնի խոսքով հանդես եկան Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, ֆիլմի հեղինակ Ջիան Միկալեսինը և «Խաղաղության և ազատության միջազգային կենտրոնի» տնօրեն Ռոբերտո Ֆոնտոլանը:
Դեսպան Բաղդասարյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ֆիլմի հեղինակին` Արցախի, ինչպես նաև հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիայի մասին ճշմարտությունը ներկայացնելու, ինչպես նաև միջոցառման կազմակերպիչներին՝ դեսպանության հետ սերտ համագործակցելու և ֆիլմի շնորհանդեսը կազմակերպելու համար: ՀՀ դեսպանը հակիրճ ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի պատմությունն ու էությունը: Դեսպանն Բաղդասարյանն ընդգծեց, որ Ջիան Միկալեսինի ֆիլմը ոչ միայն ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի պատմությունը, այլև կոչ է անում անտարբեր չլինել մարդկանց ու ժողովուրդների հանդեպ իրականացվող խտրականության ու բռնության հանդեպ:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ