Չստանալով պատասխան արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից՝ վարչության շենքի մոտ հավաքված քաղաքացիները հայտարարեցին, թե ինչպես Արթուր Օսիկյանն է իրենց արհամարհում, այնպես էլ իրենք կարհամարհեն Արթուր Օսիկյանին։
Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում էին պատշաճ բուժօգնություն տրամադրել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բուժում ստացող «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին։ Ցուցարարները արդեն համաձայնել էին լրատվամիջոցների ներկայությամբ հանդիպել Արթուր Օսիկյանին, սակայն պատասխան չէին ստացել։
Հիմնադիր խորհրդարանի անդամ Իրինա Հարությունյանը հայտարարեց, որ Արթուր Օսիկյանը այլեւս ժողովրդի վստահությունը չի վայելում եւ հռչակեց նրան որպես «ազգի երկրորդ դավաճան»։
Իրինա Հարությունյանը հայտարարեց, որ իրենք դեռ այլ ցույց պետք է անեն, այդ պատճառով դադարեցրին Քրեակատարողական վարչության մոտ անցկացվող ցույցը։ Այժմ ցուցարարները շարժվում են դեպի դատախազության շենք։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ