Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Խանդոյանի կալանքի վերացման հարցը մերժվեց. (Տեսանյութ)

Օգոստոս 25,2016 17:12

Մի քանի ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո Վերաքննիչ դատարանը որոշեց մերժել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի կալանքի վերացման վերաբերյալ վերաքննիչ բողոքը:

Խանդոյանի պաշտպան՝ փաստաբան Արայիկ Պապիկյանն ասաց՝ դեռ չի հասցրել ծանոթանալ որոշման պատճառաբանությանը, բայց եւս մեկ անգամ համոզվեց՝ ՀՀ դատարանները կառավարելի դատարաններ են. «Գործընթացն ամբողջությամբ քաղաքական հարթության մեջ է:

Araik_Papikyan-2

Ոչ միայն Արայիկ Խանդոյանին, այլ ընդհանրապես որեւէ մեկին անհատական մեղադրանք դեռեւս առաջադրված չէ, դա հաստատում է նաեւ ՀՔԾ-ն: Իսկ երբ անձին անհատական մեղադրանք չի առաջադրվել, հիմնավոր կասկածի մասին խոսք լինել չի կարող, հետեւաբար դատարանն ընդամենը պատվեր է կատարում: Այս գործով դատարանը մի գործողություն կատարեց՝ նոտարի դեր կատարեց, վավերացրեց քննչական մարմնի ներկայացրածը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Մանրամասները տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031