Ինչպես արդեն տեղեկացրել ենք, արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ են հավաքվել։ Նրանք պահանջում են տրամադրել պատշաճ բուժօգնություն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բուժում ստացող «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին։
Քննչական վարչության պետ Արթուր Օսիկյանը հրավիրել էր երկու ցուցարարի բարձրանալ եւ հանդիպել իրենց հետ։ Սակայն, ցուցարարները պահանջեցին Օսիկյանին իջնել։
Քիչ հետո ցուցարարները համաձայնեցին 3-4 քաղաքացու եւ մեկ լրատվամիջոցի ներկայությամբ հանդիպել Արթուր Օսիկյանի հետ։ Ոստիկանները առաջարկությունը փոխանցեցին Քրեակատարողական վարչություն։
Որոշ ժամանակ պատասխան չստանալուց հետո ցուցարարները հայտարարեցին, որ եթե պատասխան չստանան, ապա մինչեւ աշխատանքային օրվա ավարտը պատրաստվում են մնալ շենքի դիմաց եւ վանկարկումներ անել։
Կարդացեք նաև
Որոշ ժամանակ անց ցուցարարները հինգ րոպե ժամանակ տվեցին պատասխան տալու համար։ Հինգ րոպե անց ցուցարարները պահանջեցին իրենց հարցերի պատասխանը եւ սկսեցին վանկարկել «Օսիկյա՛ն, իջի՛ր», «Օսիկյա՛ն, ամո՛թ»՝ նշելով որ պատրաստվում են հինգ րոպեն մեկ վանկարկումները շարունակել։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ