Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը՝ մենաշնորհների դեմ պայքարի եւ ներկրողների մասին (Տեսանյութ)

Օգոստոս 25,2016 17:04

«Ունենալու ենք ավելի ազատ տնտեսական միջավայր»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե մենաշնորհների դեմ կառավարության հայտարարած պայքարն ինչ փուլում է: Մինասյանն ասաց, որ այդ պայքարը նորմալ է ընթանում, էականորեն նվազել են դժգոհությունները ներմուծումներից, եւ հիմնական ապրանքների իրացման մասով ներկայումս մշակվում է հայեցակարգ՝ մեծածախ ու մանրածախ առեւտուրն իրարից տարանջատելու համար:

Հարցին՝ որ ոլորտներում է ավելացել ներկրողների թիվը, նախարարը դժվարացավ պատասխանել եւ որեւէ ոլորտ նշել, հիմնավորելով, թե այդ տվյալներն ու ցուցանիշը չունի ձեռքի տակ. «Բայց խնդիրը ոչ այնքան ներկրողների քանակի մեջ պետք է լինի, որքան որակական ցուցանիշների: Օրինակ՝ եթե նույն ներկրողը մեխանիկորեն իր ներկրումները բաժանի մի քանի ներկրողների, դա չի նշանակի, որ դուք ունեք ավելի ազատական դաշտ: Դրա համար այդ ցուցանիշները, որոնք պահանջում են նաև տեղեկատվության անհրաժեշտ հասանելիություն, այսօր կարիք ունեն օրենսդրական լուծումների»:

Նախարարը վստահեցրեց, որ ներկայումս մշակման փուլում են օրենսդրական փոփոխությունները, առաջիկա երկու ամսվա ընթացքում դրանք ներկայացվելու են Ազգային ժողով:

Հարցին՝ հայկական ապրանքների համար ռուսական շուկան ամենամեծն է եւ առաջնայինը, արդյոք մտահոգություն չկա՞, որ ՌԴ-Թուրքիա հաշտեցումից հետո հայկական ապրանքները մրցունակության խնդիր կունենան թուրքականի հետ, Մինասյանն ասաց, որ նման մտավախություն չունի:

Մանրամասները՝ տեսանյութում

 Ապրիլյան պատերազմում զոհվածների ընտանիքներին կառավարության որոշմամբ դեռ ամիսներ առաջ աջակցության ծրագիր պետք է մշակվեր, թե այն ինչ փուլում է, ինչ է նախատեսվում անել, ովքեր կարող են օգտվել, մանրամասները՝ տեսանյութում:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031