«Սասնա ծռեր» խմբավորման աջակիցները հավաքվել են Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մոտ։ Նրանք պահանջում են պատշաճ բուժօգնություն՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բուժում ստացող «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին եւ անհապաղ վիրահատություն՝ վիրահատության կարիք ունեցող անդամներին։
Քաղաքացիները հայտարարեցին, թե Քրեակատարողական վարչության հարակից տարածքից չեն գնա, մինչեւ իրենց հարցերի պատասխան չստանան։ Հիմնադիր խորհրդարանի անդամ Իրինա Հարությունյանը առաջարկեց սպառիչ պատասխան չստանալու դեպքում մնալ եւ նստացույց անել։
Քիչ առաջ ոստիկանները հայտնեցին, որ երկու քաղաքացի կարող է հանդիպել Քննչական վարչության պետ Արթուր Օսիկյան հետ։ Սակայն, քաղաքացիները հրաժարվեցին՝ պահանջելով Օսիկյանին իջնել եւ հանդիպել իրենց հետ։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ