Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» ողջյունում, դատապարտում, ցավակցություն է հայտնում

Օգոստոս 25,2016 16:11

«Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է իր առաջնորդներ՝ Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի եւ Հովսեփ Խուրշուդյանի այս շաբաթ մինչդատական ազատ արձակելու փաստը: Այդուհանդերձ, պետք է նշել է, որ ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանը շարունակում է մնալ ճաղերի հետեւում:

Բացի այդ, դատարանը ամբողջապես չի չեղարկել դատական գործերը, չնայած, որ քաղաքացիները մասնակցել են Սահմանադրությամբ լիազորված խաղաղ բողոքի ակցիաների, մեղադրող կողմը նրանց պարզապես ազատ է արձակել գրավի դիմաց՝ շարունակելով նրանց նկատմամբ հետապնդումը:

Մինչդեռ, ոստիկանության կողմից ցուցաբերած դաժանության հարյուրավոր դեպքեր մնում են անպատիժ: «Ժառանգությունը» պահանջում է հրաժարվել իր անդամների դեմ ներկայացրած շինծու մեղադրանքներից եւ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Անդրիաս Ղուկասյանին: Այս քաղաքական հետապնդումը ստիպեց «Ժառանգությանը» կասեցնել իր ընտրարշավները Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում, որտեղ ավանդաբար կուսակցությունն ունեցել է էական աջակցություն:

Սրանից բացի «Ժառանգություն» կուսակցությունը հայտնում է իր ցավակցությունը երկար տարիների ավանդ ունեցող, կյանքից վերջերս հեռացած իրավապաշտպան Միքայել Դանիելյանի ընտանիքին եւ գործընկերներին: Թող նրանք շարունակեն իր պայքարը իրավական Հայաստանի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031