Ժիրայր Սեֆիլյանի նամակը Անդրիաս Ղուկասյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից
Հարգելի Անդրիաս, քո նման նպատակասլաց պայքարող մարդու տեսակը խիստ անհրաժեշտ է մեր ժողովրդին: Դժբախտաբար այս օրերին քիչ է ազատամիտ քաղաքական գործիչների քանակը, որոնք վստահելով միմյանց մեր նման լծված են մի գործունեության, որի նպատակն է Հայաստանում օր առաջ ինքնիշխան պետության ստեղծումը:
28-րդ օրն է, որ տակավին շարունակում ես հացադուլը:
Այո, ընդունելով և հարգելով հանդերձ քաղբանտարկյալի պայքարի այս միջոցը, միաժամանակ հորդորում եմ դադարեցնել այն, որովհետև արդեն իսկ վաղուց հատել ես առողջության համար վտանգավոր ժամանակահատվածը:
Հուսով եմ, որ այս հորդորը՝ նախորդ օրերի մեր պայքարակից ընկերների հորդորներին միանալով, կլինի այն վերջին կաթիլը վերանայելու քո որոշումը և առաջնահերթորեն ուրախացնելու քո ընտանիքին և մեզ բոլորիս:
Կարդացեք նաև
Ժիրայր Սեֆիլյան
«Վարդաշեն» ՔԿՀ
25.08.2016թ.