Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հայրապետյանի ենթադրությամբ՝ կարծում են, որ եթե քրեակատարողական հիմնարկից բերեն Գեւորգ Սաֆարյանին կարող է հանրահավաք լինի

Օգոստոս 25,2016 14:43

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում օգոստոսի 25-ին պետք է կայանար «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի գործով հերթական նիստ: Սակայն, դատական նիստը հետաձգվեց. ամբաստանյալին դատարան չէին բերել: Գործով հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 27-ին:

Նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կոնկրետ պատճառ չի կարող ասել, թե ինչու Գեւորգ Սաֆարյանին դատարան չեն բերել: Նա նկատեց, որ նախկինում ընթացքը նորմալ էր՝ շաբաթը 2-3 անգամ դատական նիստեր էին ընթանում, իսկ հիմա հետաձգում են. «Առաջին անգամ, եթե չեմ սխալվում, հուլիսի 18-ին էր դատական նիստ նշանակված, այսինքն՝ այդ խառը ժամանակներն էին, ասացին, որ դատարանը չի պահանջել:

Այդ ժամանակ անզգուշություն ունեցավ քրեակատարողական հիմնարկը, այդպիսի պատասխան տվեց: Հետո՝ հաջորդ դատական նիստին՝ մի քանի օր հետո, արդեն ընդգծված նախագահող դատավորը եկավ եւ հայտարարեց, որ չի ներկայացվել՝ առանց բացատրության: Բայց քրեակատարողական հիմնարկից ճշտեցինք այն ժամանակ՝ անվտանգության նկատառումներից ելնելով է, որ չի եկել: Այսօր անտրամաբանական է, թե ինչու չի եկել: Ամենայն հավանականությամբ, «Սասնա ծռերի» իրավիճակը շարունակվում է»:

A press conference on the topic of 'New details and developments of Gevorg Safaryan's case' took place in Noyan Tapan press club

Տիգրան Հայրապետյանի ենթադրությամբ՝ կարծում են, որ եթե քրեակատարողական հիմնարկից բերեն Գեւորգ Սաֆարյանին կարող է հանրահավաք լինի. «Այն որ Գեւորգ Սաֆարյանը ակնհայտ անօրինական պահվում է, որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Ամեն ինչ տեսանկարահանված է եւ վաղուց արդեն պետք էր որոշում կայացնել, գոնե կալանքը որպես խափանման միջոց վերացնել: Ես չեմ կարողանում հասկանալ, ինչ է կատարվում»:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամ, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը հունվարի մեկին բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից` «Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի պատճառով: Նա մեղադրվում է ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանին հարվածելու համար:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031