Կառավարության այսօրվա նիստում որոշվեց լիցենզավորել նաեւ ինտերնետ շահումով խաղերը: Նիստի ժամանակ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացրեց «Շահումով խաղերի ու խաղատների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը, որին կառավարության կողմից հավանություն տրվեց։
Գագիկ Խաչատրյանի ներկայացմամբ՝ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է 2015 թվականի նոյեմբերի 13-ին Ազգային Ժողովի կողմից «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ։ Ըստ այդմ,
«Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպում» գործունեության տեսակը պարզ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակից փոխվում է։
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ներկայացմամբ՝ մինչ օրենքի ընդունումը «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը» համարվում էր պարզ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որը հնարավորություն չէր տալիս իրականացնել տեղերում ստուգումներ ինչպես «Շահումով խաղերի եւ խաղատների մասին», այնպես էլ «Փողերի լվացման դեմ պայքարի» օրենքներով։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ