Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանը՝ վարչապետին․«Լավատեսությունս, կարծում եմ, հօդս չի ցնդի»

Օգոստոս 25,2016 12:42

Այսօր կառավարության նիստին հավանություն տրվեց «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ ստեղծելու նախագծին: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նախագիծը զեկուցելու ժամանակ ասաց, որ այս հիմնադրամի ստեղծման նպատակն է նվազեցնել հետագայում գերատեսչությունների կողմից մշակվող օրենքներն եւ օրենսգրքերը։

Հիմնադրամը ստեղծվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ․ այս աջակցությունը տրամադրվում է, ինչպես նախարարն ասաց, հայկական կողմի խնդրանքով։:

Նախագծի հիմնավորմամբ՝ Հայաստանում օրենսդրության մշակումից, հաստատումից եւ կիրառման մեջ դնելուց հետո դրա նկատմամբ որեւէ մշտադիտարկում չի իրականացվում: Արդյունքում, դեռեւս գործում են այնպիսի իրավական ակտեր, որոնք ընդունվել են Հայաստանի 3-րդ հանրապետության ստեղծումից անմիջապես հետո եւ ոչ միայն համահունչ չեն արդի օրենսդրության պահանջներին, այլեւ հակասում են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային պայմանագրերով երկրի կողմից ստանձնած պարտավորություններին և այլ իրավական ակտերին:

Ուստի, ըստ հիմնավորման, անհրաժեշտ է ունենալ մի մարմին, որը կիրականացնի իրավական ակտերի վերանայման արդյունքում դրանց կրճատման, հստակեցման եւ պարզեցմանն ուղղված աշխատանքների եւ ծրագրերի իրականացման գործառույթն անխտիր բոլոր ոլորտներում:

Հովիկ Աբրահամյանը մտահոգություն հայտնեց, որ հնարավոր է հիմնադրամի ֆինանսավորման հետ կապված խնդիր առաջանա: Վարչապետը դիմելով Արփինե Հովհաննիսյանին, հարցրեց՝ տիկին Հովհաննիսյան, քանի տարով է ֆինանսավորվելու: Նախարարն ի պատասխան հարցի, ասաց, որ ֆինանսավորումը առաջիկա երկու տարվա համար է։

Վարչապետը կրկին ֆինանսավորման համար մտահոգվեց՝ «Իսկ եթե երկու տարի հետո չֆինանսավորվի՞»։ Այս անգամ նախարար Արփինե Հովհաննիսյանը ցրեց վարչապետի մտավախությունը, վստահեցնելով՝ ԱՄՆ ՄԶԳ, Քուվեյթի պետության ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հետ պայմանավորվածությունները թույլ են տալիս պնդելու, որ հետագայում էլ ֆինանսավորում կլինի․«Լավատեսությունս, կարծում եմ, հօդս չի ցնդի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031