Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. Գումարի առկայության վերաբերյալ կան միայն բանավոր հավաստիացումներ. «Ժողովուրդ»

Օգոստոս 25,2016 12:14

«Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ։

– Տիկին Հովհաննիսյան, սեպտեմբերի 1-ին պետք է ընտրացուցակների կազմման եւ մատնահետքերի բազայի ստեղծման համակարգի ներդրման հարցը վերջնականապես լուծվի, սակայն մինչեւ այժմ որեւէ հստակություն չկա։ Դուք կարո՞ղ եք պաշտոնապես հաստատել, որ ընտրացուցակների կազմման եւ մատնահետքերի բազայի ստեղծման համակարգի ներդրման համար անհրաժեշտ գումարի խնդիրը լուծվել է։

– Գումարի առկայության վերաբերյալ որեւէ պաշտոնական փաստաթուղթ չկա։ Կան միայն բանավոր հավաստիացումներ։

– Հաշվի առնելով, որ ընդամենը մեկ .շաբաթ է մնացել վերջնաժամկետին, կարո՞ղ եք նկարագրել, թե այդ աշխատանքները ներկայումս ինչ փուլում են գտնվում։

– Վերոնշյալի հիման վրա բանակցություններ են սկսվել մասնագիտացած կազմակերպության հետ, որը նշել է, որ տարեվերջից շուտ հնարավոր չի լինի ապահովել տասը մատնահետքերի ներդրման համար նախատեսված տեխնիկական սարքավորումները։

Այդուհետ, բանակցությունները վարվել են երկու մատնահետքի հետ կապված, բայց այդ առումով եւս նշվել է, որ պահանջվում է չորս ամիս ժամանակ, ինչը, մեր կարծիքով անիրատեսական է՝ մեխանիզմները պատշաճ ներդնելու համար։ Այդ իսկ պատճառով ներկայում իշխանությունը քննարկում է վերահսկողական լրացուցիչ մեխանիզմներ ներդնելու հնարավորությունը:

Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031