Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիան ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 25,2016 11:52

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին նախօրեին հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ)։

Ավելին, նա նշում է, որ ժամանակին ընթացել են բանակցություններ։ Իհարկե, նա կոնկրետ չի նշում՝ բանակցությունները ինչ խնդրի շուրջ են եղել, սակայն խոսքի համատեքստից հասկացվում է, որ դիտարկվել է ԵԱՏՄ-ին եթե ոչ անդամակցելու, ապա այդ կառույցի հետ սերտ համագործակցելու խնդիրը։ Նկատելով, որ Ռուսաստանն է փաստացի գլխավորում Եվրասիական տնտեսական միությունը՝ Զեյբեքչին ասել է. «Բնականաբար, մենք ցանկանում ենք միանալ ԵՏՄ-ին, սակայն առանց վնասելու ԵՄ-ին լիիրավ անդամակցելու գործընթացին եւ խախտելու Եվրամիության հետ ընդհանուր Մաքսային միությունը»։

Հայաստանում այս հարցի՝ գոնե հանրային քննարկումներում դիտարկման լրջությունը, թող ներվի կրկնաբանությունը, լուրջ խնդիր ունի։ Մեր բազմաթիվ փորձերը՝ ստանալ այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններ իշխանական երկու կուսակցություններից՝ ՀՀԿ եւ ՀՅԴ, չպսակվեցին հաջողությամբ։ Նրանց ներկայացուցիչների մի մասը չէր պատասխանում հեռախոսազանգերին, իսկ մյուսներին «հարմար չէր»։

Փորձագիտական շրջանակներում երկու հիմնական կարծիք է գերիշխում։ Առաջին, Թուրքիան նման հայտարարություններ է անում, որպեսզի Եվրամիության ու ԱՄՆ-ի հետ ծանր բանակցություններում «շանտաժի միջոցով» կորզի ավելին։

Երկրորդ, եթե իսկապես Թուրքիան ձգտում է անդամակցել ԵՏՄ-ին, ապա պետք է ստանա Հայաստանի՝ որպես այդ կառույցի լիիրավ անդամի, համաձայնությունը։ Ֆորմալ առումով սա ճիշտ պնդում է։ Իսկ դա չի կարող լինել, քանի դեռ Թուրքիան չի կատարել երկու կարեւոր քայլ՝ բացել հայ-թուրքական սահմանը եւ հաստատել դիվանագիտական հարաբերություններ ՀՀ-ի հետ առանց նախապայմանների։

Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031