Լրահոս
Օրվա լրահոսը

Խանդոյանն իրեն որոշակիորեն դուրս դրեց նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» սահմանած խաղի կանոններից. «Ժողովուրդ»

Օգոստոս 25,2016 11:45

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի առաջադրումը Ծաղկահովիտի գյուղապետի ընտրություններում բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծել։ Փաստորեն՝ մի կողմից դեմ գնալով իր գաղափարակից ընկերների՝ «Հիմնադիր խորհրդարանի» սկզբունքային դիրքորոշմանը՝ մերժել այս իշխանությունների օրոք որեւէ ընտրության մասնակցությունը, դա համարելով այս իշխանության սահմանած խաղի կանոններով խաղալու դրսեւորում, Խանդոյանն իրեն որոշակիորեն դուրս դրեց նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» սահմանած խաղի կանոններից։

Սա ինչ-որ առումով մարտահրավեր է ոչ միայն իր՝ Խանդոյանի համար, քանի որ ակնհայտ է, որ նրա առջեւ իշխանությունները հնարավոր բոլոր խոչընդոտներն ստեղծելու են, այլեւ հենց նույն «Հիմնադիր խորհրդարանի» համար։ Առավել եւս, որ Արայիկ Խանդոյանը, փաստորեն, անտեսեց Ալեք Ենիգոմշյանի հրապարակային հորդորը՝ ընտրապայքարից հրաժարվելու մասին։

Երեկ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը մտադիր չէ ինքնաբացարկ հայտնել՝ այդպիսով վերահաստատելով, որ իր կայացրած անձնական որոշումը վեր է դասում իր գաղափարական ընկերների հավաքական դիրքորոշումից։

Ինչեւէ։ Միայնակ Գայլը, թերեւս, հենց նրա համար է այս մականունը ստացել, որ մշտապես միայնակ է կայացրել իր որոշումները:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Նկարի հեղինակ՝ Ներսես Կիրակոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031