Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարվել են բազմաթիվ պլանային և հրատապ վիրահատություններ, որոնցից 69-ը` ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում

Օգոստոս 25,2016 11:39

2016 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության բժշկական ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները

2016 թ. օգոստոսի 1-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բուժօգնություն են ստացել 596 դատապարտյալներ և կալանավորված անձինք, ստոմատոլոգիական բուժօգնությունից օգտվել են 2286-ը, գրանցվել է ամբուլատոր բուժօգնության 47314 դեպք: Կատարվել են 3272 ֆլյուրոգրաֆիկ, բազմաթիվ ռենտգենոգրաֆիկ և լաբորատոր հետազոտություններ:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ է ուղեգրվել 192 անձ, որից շտապ կարգով` 54-ը:

Առողջապահական մարմինների բուժհիմնարկներ հետազոտման նպատակով ուղեգրվել են 434 հիվանդներ, որոնցից 172-ը` ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված պետական պատվերի ուղեգրերով, իսկ բուժման նպատակով` 133-ը, որոնցից պետպատվերի շրջանակներում բուժվել է 54 հիվանդ: Կատարվել են բազմաթիվ պլանային և հրատապ վիրահատություններ, որոնցից 69-ը` ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:

Հիվանդության պատճառով պատժի հետագա կրումից ազատվել է 4 անձ:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031