2016–2017թթ. ուսումնական տարում հանրապետության մի շարք դպրոցներում առաջին զանգը չի հնչի, քանի որ մի շարք համայնքներում երեխաներ չլինելու պատճառով դպրոցները չեն գործում։
Արդեն տարիներ շարունակ դպրոցները փակ են Վայոց Ձորի Փոռ, Սյունիքի մարզի Շրվենանց, Տավրուս, Ներքին Խոտանան, Արագածոտնի մարզի Օթեւան եւ այլ համայնքներում։
Վայոց Ձորի Փոռ համայնքի գյուղապետ Մեսրոպ Բադալյանը նշեց, որ արդեն 4-րդ տարին է, ինչ փոռեցիները չգիտեն, թե ինչ բան է դպրոցը։ Դպրոցի դռները կողպված են, եղած աշակերտներն էլ հաճախում են հարակից Ազատեկ գյուղի դպրոցը։
«Արդեն 4-րդ տարին է՝ մենք չգիտենք, թե ինչ բան է սեպտեմբերի 1-ը, դպրոց աշակերտ չի հաճախում, դպրոցի դռներն էլ կողպված են ժամանակավոր, երբ աշակերտ լինի, այդ ժամանակ էլ կբացվեն։ Վերջին տարում 8 աշակերտ է եղել, այն էլ հաճախել են հարեւան համայնքի դպրոցը։ Հույս ունենք, որ մյուս տարի դպրոցը կաշխատի»,- ասաց համայնքապետ Մեսրոպ Բադալյանը։
Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում