Իսպանիայում շարունակվում է 18-րդ «De Sants, Hostafrncs I Bordetu» ավանդական փառատոնը, որին մասնակցում են Հայաստանի հինգ շախմատիստներ: Մեր տղաներից առավել հաջող հանդես է գալիս գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Նա վեց տուրից հետո կորցրել է ընդամենը կես միավոր եւ բաժանում է առաջատարների եռյակը:
Աբու-Դաբիում ընթացող 23-րդ շախմատային փառատոնում Հայաստանցի գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը եւ Զավեն Անդրիասյանը (նկարում) հինգ տուրից հետո 3,5-ական միավորով ընթանում են, համապատասխանաբար, 31-րդ եւ 33-րդ հորիզոնականներում, իսկ Հրանտ Մելքումյանը 3,0 միավորով 43-րդն է:
Իրանի Համադան քաղաքում երեկ մեկնարկեց 13-րդ Ավիցենա Օփենը, որին մասնակցում են մեր հանրապետության յոթ շախմատիստներ: Նրանցից երկուսը՝ գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանն ու Հովիկ Հայրապետյանը մեկնարկել են հաղթանակով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Զավեն Անդրիասյանի ՖԲ էջի