2012 թվականից Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի խորհրդի առաջարկությամբ սկիզբ առավ Հայաստանի բրենդավորման գործընթացը։ Արդեն 2014-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը փաստաթուղթ ստորագրեց ամերիկյան GK Brand ընկերության հետ՝ Հայաստանի ազգային բրենդի ստեղծման մասին:
Ըստ այդմ, մշակվում է կարգախոս եւ լոգո, որով Հայաստանը ներկայանալու է աշխարհին։ Հեղինակները գոհ են իրենց աշխատանքից, որն անվանել են Eternal Sun, այսինքն՝ Հավերժական արեւ: Նույնը չենք կարող ասել հայաստանցի մշակութային, հասարակական եւ քաղաքական բազմաթիվ գործիչների մասին: Նրանք զավեշտալի են համարում նման լոգոյով Հայաստանը աշխարհին ներկայացնելը ու այն քննադատության են ենթարկել տարբեր հարթակներում: Օրինակ՝ ճանաչված գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նման լոգոն լավագույն դեպքում հարիր կլինի տրիկոտաժի արտադրությանը, իսկ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը մեզ հետ զրույցում այն որակեց ապաչիների լոգո: Լոգոյից դժգոհ գործիչներն այժմ դիմում են երկրի բարձրագույն ղեկավարությանը, որպեսզի Հայաստանի դեմքի ընտրությունը որոշվի համաժողովրդական քվեարկությամբ:
Լոգոյի վերաբերյալ որոշ կարծիքներ՝ «Առավոտի» հաջորդ համարում:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
24.08.2016
Մի բան չկա, որ առանց կռվի անեք: